«Կեղծված 600.000-ի պատմությունը». Աննա Մկրտչյան

«Կեղծված 600.000-ի պատմությունը». Աննա Մկրտչյան

Քաղաքական Ipress 2021-06-29 13:33:00 1152
anna_LpF5x.jpg

 iPress.am- «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառմամբ։

Եթե չլիներ զինվորականների հրահանգված ընտրությունը, նրանց սպասող արդեն ծրարված քվեաթերթիկները, քպ-ի պատգամավորների վերահսկողությունն ընտրական տեղամասերում, մարզպետարանի ու նախարարությունների ենթակայության տակ գտնվող մեքենաներով քպ ընտրողների տեղափոխումը, սեփական կուսակցություններին կողմից նիկոլին ծախված հանձնաժողովականներ (խոսքը ԲՀԿ, ԼՀԿ մասին է, որովհետև միայն նրանք էին ներկայացված հանձնաժողովներում), ոստիկանության հսկողությունը քպ շտաբերի մոտ, որպեսզի ներսում պատշաճ կատարվի գռզոյի փողերի բաշխումը՝ ըստ ընտրողների «ձեն բերողների»։

Եթե ընտրությանը նախորդող գիշերը չանհետանային կնիքները, ու ԱԱԾ-ն զբաղվեր ոչ թե, օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբեր այցելողներին ահաբեկելով ու ցուցակագրելով, այլ իրականում ազգային անվտանգություն հարցերով։ Սա է կեղծված 600.000-ի պատմությունը։ Այս արժանապատվությունից զուրկ պետական համակարգի վրա ամեն մի արմեն գրիգորյան էլ պիտի կարողանա մատ թափ տալ։ Պիտի ասի, որ ճիշտը քպ-ին ծառայելն է ու հաստատի, որ հիմա հնազանդ ծառայում են։

Դրա համար այ էս իբր հանրային ծառայողների, իսկ իրականում քպ ստրուկների ապօրինի ազատումների կամ ոնց արմեն գրիգորյանն է ասում՝ կադրային ջարդի մասով ամեն ինչ պարզ է։ Բայց, այս ամենը միայն վերը նշված գործոններով չէր, որ պայմանավորված էր։ Նրանք, որ վազեցին ազգադավ նիկոլի զավթած կառավարական դահլիճում նկարվելու։ Սրանք ի՞նչ են։ Սրանք Հայաստանի ճակատագիրը ոտնատակ տվողներն են։ Սրանք ոչ քաղաքական ուղի ընտրողներ են, այլ թուրքի ստրուկին ծախվողներ։ Սրանք էլ են մեղավոր ու պատասխանատու։ Սրանց գնացուցակն է մնացել իմանանք։

Դա էլ շուտով պարզ կլինի։ Ու նույնիսկ ստեղծված էս անտանելի պայմաններում ընտրողների գրեթե 50 տոկոսը դուրս չեկավ տանից նիկոլով այլանդակված Հայաստանում որևէ գործընթացի չմասմակցելու։ Գնացածների մոտ 600.000-ն էլ ընտրեց ուրիշներին, որովհետև ատում է դավաճաններիդ (ճիշտ է այդ ձայների կեսը փոշիացրեցիք ձեր խամաճիկներով)։ Հ. Գ. Ոնց ասեց «նոր Հայաստանի» Մուկուչյանը։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը տեխնիկական գործընթաց չէ։ Պատասխան չենթադրող հարց։ Իսկ ի՞նչ է։ Գաղափարակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է։ Չնայած՝ երևի ճիշտ եք։ Դրա համար կամք է պետք, իսկ կամքը շատ հեռու է զուտ տեխնիկական հարց լինելուց»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը