Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ 6,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել և հայտարարվել է ցունամիի վտանգ։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,2 հազար մարդ բնակչությամբ առափնյա Արնիստոն գյուղից 2,1 հազար կմ հարավ-արեւելք։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։