59-ամյա կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ամուսինն ու տղան մեկուսացվել են

59-ամյա կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ամուսինն ու տղան մեկուսացվել են

Հասարակական Ipress 2020-03-27 20:30:00 34593
dn_9hyH5.jpg

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 59-ամյա կին է մահացել միակողմանի թոքաբորբով:

Ըստ լրատվամիջոցների՝ մահացածը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից էր: Ալափարսի գյուղապետ Սարիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պաշտոնական վերջնական տեղեկատվություն չկա մահվան մասով, ճշտումներ են արվում:

 

«Հարազատները տանը չեն, տղան ու ամուսինը երեկվանից մեկուսացված են, մինչեւ պատասխանները ստացվեն: Մահացած կինը առողջական խնդիրներ միշտ է ունեցել, տարիներ շարունակ»: Մեր հարցին, թե երբ է թոքաբորբի խնդիրը առաջացել մահացածի մոտ, գուղապետն ասաց, որ մահացածի հարազատներն են զանգել շտապ օգնություն՝ կնոջ մահից մի քանի ժամ առաջ. «Կարծեմ հիվանդանոց չի էլ հասել, ճանապարհին է մահացել»:
Գյուղապետի խոսքով՝ իրենց  համայնքում կորոնովիրուսով վարակված մարդ չկա, բացի մահացածի ընտանիքի երկու անդամից՝ չկա նաեւ մեկուսացված բնակիչ. «Նմանատիպ դեպքեր չունենք»: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական տեղեկություն անձերի շուրջ ընդհանրապես չի տրվում.

«Եթե հարազատները մեկուսացված են, թեստերի արդյունքներ կլինեն, ընդհանուր թվի մեջ կերեւա: Որեւէ մարդու, գյուղի տվյալներ չեմ տրամադրում: Առաջիկայում կունենանք  քարտեզագրում, online կերեւա տարածաշրջաններով ու թվերով»: Անդրադառնալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կնոջ մահվան մասին լուրերին՝ ԱՆ խոսնակն ասաց.

« Չեմ կարող նման տեղեկություն հայտնել… հղումը տալիս եմ իրավապահ մարմիններին, իրենցից պարզեք՝ տվյալ անձի մահը որտեղ է եղել: Բացի այդ ՝ դա անձնական տվյալ է, եւ մարդիկ, այո՛, կարող են մահանալ թոքաբորբից, մինչեւ կորոնավիրուսի՝ Հայաստան գալն էլ, մարդիկ մահացել են թոքաբորբից, սա նորություն չէ»:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը