5 երեխաների մայրը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել․ նրանք մկնդե՞ղ են կերել

5 երեխաների մայրը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել․ նրանք մկնդե՞ղ են կերել

Հասարակական Ipress 2020-08-20 18:42:00 2319
bfh_uZHxU.jpg

Armlur.am- ը գրում է.

Քիչ առաջ  հայտնել ենք, որ օգոստոսի 18-ին իրենց պապի կողմից դաժան ծեծի ենթարկված երեխաների 4 եղբայներն ու քույրը տեղափոխվել են հիվանդանոց։

Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հակոբջանյանի թոռներն են։ Ավելին մեզ հայտնի դարձավ, որ բացի 5 երեխաներից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը՝ Անուշ Բադալյանը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիպովոլեմիկ-հեմոռագիկ շոկ, lll աստիճանի, կոագուլոպաթիա, ծանր աստիճանի անեմիա, արյունահոսություն միզասեռական համակարգից, գլխի ճակատային շրջանի առաջնային վիրաբուժական մշակված վերքից արյունահոսություն:

Ըստ բժիշկների նախնական վարկածի՝ երեխաներն ու նրանց մայրը մկնդեղ են կերել։ Իսկ թե որքանով է դա իրական, ցույց կտա տարվող քննությունը։ Ասել է թե՝ ընտանիքում առեղծվածային իրավիճակ է տիրում, որից փորձում են գլուխ հանել իրավապահները:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել