Կամչատկայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հաղորդվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։
Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 175 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 21:37-ին։
