Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու տարածքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։
Այս մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուշիրո քաղաքի ափերի մոտ։ Օջախն ընկել է օվկիանոսի հատակում 60 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։