Պերուի հյուսիսում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 105 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 5,7 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 100 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
