Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կոպիապո քաղաքից 175 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 129 հազար մարդ։ Օջախն ընկել է 51 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։