Թայվանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել.
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 350 հազար բնակիչ ունեցող Հուալիեն քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
