Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները դիտվել են Սումատրա կղզում գտնվող Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա։
Տարերային աղետի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։