5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Միջազգային Ipress 2024-03-05 10:07:00 8403
Հետևեք մեզ՝ Telegram-ում
erkrasharj-4_a_6k6.jpg

Իրանի հարավ-արևելյան շրջանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 13 հազար մարդ բնակչությամբ։

Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Поделиться
Класс
Send