Թուրքիայի հարավում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնել են արտակարգ իրավիճակների վարչությունը և նահանգային իշխանությունները:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:07-ին։
Այն խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք լքել են իրենց տները։