Իսլանդիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Վերջինիս տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 223 կմ հյուսիս-արևելք։
Հաղորդվում է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։