5-ամյա լուսավոր աղջնակին՝ Անահիտին շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը

5-ամյա լուսավոր աղջնակին՝ Անահիտին շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը

Հասարակական Ipress 2024-07-13 20:27:00 993
anahit_x7sBK.jpg

Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Երեկ մեր հրաշք Անահիտը մամայի հեռախոսը վերցրել, ինձ ձայնային ա ուղարկել. 

- Ես կգամ Հայաստան, կգրկեմ քեզ, крепко, կգրկեմ ու կպաչեմ:

Խնդրում եմ եկեք անենք անհնարինը, որ լուսավոր աղջնակը Հայաստան գա արդեն ապաքինված:

Ավելի վաղ, Արմեն Մարտիրոսյանը խնդրել էր մաքսիմալ տարածել  այս տեղեկությունը․

Անչափ կարևոր ու շտապ դրամահավաք: Խնդրում ենք գումար փոխանցելուց հետո գրել նյութի տակ, ինչպես նաև, հնարավորության դեպքում, նշել ձեր բոլոր ընկերներին: 

Սիրելի՛ ընկերներ, լուսանկարի հրաշք աղջնակը 5-ամյա Անահիտն է, ում շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը։

Անահիտի մոտ 2023 թ․ ախտորոշվել է աջ մակերիկամի նեյրոբլաստոմա։

Ախտորոշումից անմիջապես հետո Անահիտը ստացել է քիմիոթերապիայի մի քանի կուրս Մոսկվայի քաղցկեղի մանկական կենտրոնում։ Այնուհետև անհրաժեշտ է եղել ոսկրածուծի փոխպատվաստում, որը հաջողությամբ իրականացվել է տարբեր հիմնադրամների (այդ թվում նաև` HFC Armeniaի) և բարեկամների աջակցության շնորհիվ։ Վիրահատությունից հետո Անահիտը նաև անցել է ճառագայթային կուրս։

Ներկայումս հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ապաքինման հնարավորությունները զգալի են, սակայն դրա համար անհրաժեշտ է իմունոթերապիա Դինուտուկսիմաբ դեղորայքով, որի ողջ կուրսի արժեքը կազմում է 86,465,900 դրամ: Այդ գումարից 6,500,000 դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից, իսկ մենք պետք է հավաքենք 79,965,900 դրամ:

Մոսկվայում երեխայի բուժումն իրականացվում է անվճար հիմունքներով, սակայն այս դեղորայքի համար անհրաժեշտ է վճարել, որի հնարավորությունն ընտանիքը չունի։

Կարևոր է յուրաքանչյուր րոպեն․ դեղն աղջնակին անհրաժեշտ է հնարավորինս շուտ՝ մինչև հուլիսի 20-ը։

Անահիտը մայրիկին հաճախ խնդրում է աղոթել իր համար, որ առողջանա և կարողանա իր փոքրիկ եղբոր կողքին լինել։ Երբեմն ցանկություն է հայտնում բժիշկ դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր բալիկներին։ Նրա սիրելի խաղալիքը Չիբուրաշկան է, որը նրան ուղեկցում է բուժման ընթացքում։

Խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Անահիտը ստանա այս կենսականորեն կարևոր բուժումը։ Յուրաքանչյուր ներդրում նրան ավելի կմոտեցնի ապրելու հնարավորությանը՝ ապաքինմանը և առողջ ապագային։

Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։

 Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ հղումն այստեղ

Ինչպես նաև հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)

Սբերբանկ - 2202206749915844 (ստացող՝ Արթուր Գևորգյան, երեխայի հայրն է)

PayPal - ruzan.meliqyolchyan@gmail.com

Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Գևորգյանի բուժման նպատակով»)

AMD - 1570070033850100

USD - 1570070033850101

EUR - 1570070033850146

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ անցեք հղումով

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ անցեք հղումով

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը