5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան

5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան

Քաղաքական Ipress 2022-05-23 15:35:00 1593
aliev-ikol-bryusel_jQ7ys.jpg

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով:

- Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը», և շեշտվել է Շարլ Միշելի կողմից, և ոչ թե Հայաստանի ղեկավարի:

Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես և պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա:

Սա վերջն է, կարծես հարցը փակված է, և այս մասին բազմիցս զգուշացվել է, նաև՝ իմ կողմից:

- Մարդասիրական խնդիրներում առաջինը նշվում է ականազերծումը, հետո նոր՝ գերիներին վերադարձնելուն ուղղված ջանքերը (ոչ թե պարտադիր վերադարձը, այլ՝ ջանքերը) և անհետ կորածների ճակատագիրը:

- Մոտ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը:

Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր՝ Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից:

Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ:
Նաև ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձևավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:

- Ռուսաստանն իսպառ դուրս է մնացել այս հայտարարության տեքստից. եթե նախկին 2 հայտարարություններում շեշտվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները, այս անգամ որևէ հիշատակում չկա:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբևեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:

- Չկա արդեն նաև որևէ հիշատկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին, այն միակ ձևաչափի, որտեղ որպես սկզբունք ամրագրված է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ինչպես նաև ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառմումը:

- Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին կապող ճանապարհի սկզբունքների մասին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):

Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ եթե Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը Հայաստանն է տնօրինում՝ անցակետերով և մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ՝ մաքսակետերով և անցակետերով:

Սա միայն առաջին հայացքից աչք ծակող վտանգներն են, ստորգետնյա վտանգների մասին դեռ կխոսենք: Եթե այսքանից հետո էլ եզրակացություններ չարվեն, եթե այսքանից հետո էլ շարունակեք նախկին-ներկա քննարկել, կստացվի, որ մենք արժանի չենք ոչ անկախ Արցախ, ոչ էլ անկախ Հայաստան ունենալու…»։

 

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9306

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3231

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան