Մինչև +43.7 աստիճան շոգ. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Մինչև +43.7 աստիճան շոգ. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Հասարակական Ipress 2021-07-04 22:33:00 537
surenyan_30c-2.jpg

iPress.am- Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25...+27⁰C սահմաններում, Տավուշում' +18...+22⁰C, Լոռիում' +16...+18⁰C, լեռնային շրջաններում +15...+20⁰C:

Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում' +43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.): Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։   Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+34⁰C (Գյումրի' +38⁰C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39...+41⁰C սահմաններում:

Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35⁰C: Խոնավ հուլիսներ են դիտվել 1906, 1929, 1939, 1956, 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1907, 1915, 1933, 1934, 1936, 1940, 1942, 1950,  1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:  

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է' 60-70%, բարձր լեռնային շրջաններում' 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 40%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 15%:   Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում  այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը'  հասնելով իր առավելագույն արժեքին: 

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը ամբողջ տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում' 55-75մմ, նվազագույնը' Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում' 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում' 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում' 10-12 օր: Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին, (անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է, Երևանում անդորրի կրկնելիությունը կազմում է  19%):

Քամու միջին արագությունը ժամը 21-ին հասնում է 6 մ/վրկ, առավելագույն արագությունը կարող է հասնել 18-21մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ' չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Արարատում, Արմավիրում  հուլիսին միջինը 1-2 օր դիտվում են  ինտենսիվ խորշակներ, երբ կեսօրից հետո 8մ/վրկ-ից բարձր արագությամբ քամիների դեպքում խոնավության պակասորդը հասնում է  մինչև 40մբ և ավելի:

Եղանակի կանխատեսում 2021թ. հուլիս ամսվա համար   Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27...+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16...+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40...+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5...+9 աստիճան, առավելագույնը՝ +42...+43 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 7-14մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,   Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ   Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17...+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8...+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33...+36 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2...+3 աստիճան, առավելագույնը՝ +31...+34 (Գյումրի +38) աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 34-75մմ):

Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8...+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +32...+35 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0...+5 աստիճան, առավելագույնը՝ +32...+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 58-83մմ):  

Տավուշի մարզ   Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+24 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13...+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36..+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5...+10 աստիճան, առավելագույնը՝ +35...+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում' +27...+28 աստիճան, լեռնային շրջաններում' +18...+20 աստիճան, որը  2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' նախալեռնային  շրջաններում մինչև +16...+18 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8...+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +40...+42 աստիճան, լեռնային շրջաններում՝ +30...+34 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +6...+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1...+3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +37...+41 աստիճան, լեռնային շրջաններում՝ +32...+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում' 13-21մմ, լեռնային շրջաններում՝ 40մմ):  

Սյունիքի մարզ   Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +26...+29 աստիճան, նախալեռնային շրջաններում' +19...+21 աստիճան, որը  2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' հովտային շրջաններում մինչև +14...+17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5...+10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +38...+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32...+35 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +9...+11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +1...+6 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +39...+43 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում' 10-31մմ, նախալեռնային շրջաններում՝ 27-51մմ):

Երևան քաղաք   Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27...+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16...+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40...+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +7...+8 աստիճան, առավելագույնը՝ +41...+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման 9-14մմ):

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը