4 սպայով որոշել են չիջնել դիրքերից․ հմուտ տանկիստ Սասուն Թաթիկյանը զոհվեց իր ազատագրած դիրքում. Տեսանյութ

4 սպայով որոշել են չիջնել դիրքերից․ հմուտ տանկիստ Սասուն Թաթիկյանը զոհվեց իր ազատագրած դիրքում. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-11-07 22:25:00 4599
fx_7ix7s.jpg

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Սասուն Թաթիկյանը «Կովկաս 2020» զորավարժությանը փայլուն արդյունքներ գրանցելուց հետո ընկերների հետ շտապել էր Հայաստան, պաշտպանելու հայրենիքի սահմանը: Տրամադրությունը՝ բարձր, ոգին՝ մարտական, իսկ մտքում Բաքվում խաշ ուտելու ցանկությամբ Սասունը սեպտեմբերի 30-ին մեկնեց Արցախ:

«Հույս տալով՝ պապա ջան չմտածես, գնում ենք Բաքու խաշ ուտելու, տղես մեկնեց Արցախ։ Ամսի 13-ից էլ կապ չկար, չէինք կարողանում կապ հաստատեինք, Վերջին անգամ ամսի 15-ին եղբորս հետ ա խոսել ու 15-ից հետո տեղեկություն չենք ունեցել, 16-ի առավոտ եղբայրս արդեն իմացել է, որ զոհվել է»,- ասաց Սասուն Թաթիկյանի հայրը՝ Զոհրաբ Թաթիկյանը»

Սասունի զոհվելու վերաբերյալ 2 վարկած կա. զորքն իջեցրել են, ապա 4 սպայով բարձրացել են դիրք գրավելու, հաջողվել է: Հետո կապ են տվել, օգնություն են կանչել, սակայն կապը կտրվել է ու մինչև օգնությունը տեղ կհասներ՝ տղաները զոհվել են:



«Մյուս վարկածով էլ ասում են, որ 4 հոգով դուրս են եկել քարտեզագրության՝  դիրքերը և տեղանքը որոշելու ու ամենայն հավանականությամբ հակառակորդի անօդաչուի հարվածից մահացել են:  Այս 2 վարկածն է, ավելի հստակ կիմանամ, երբ գնամ զորամաս, սակայն դեռ չի ստացվում»,- ասաց հերոսի հայրը։

Սասունը սովորել է Դալարիկի դպրոցում, այնուհետև որոշել, որ ընտրում է ռազմական ուղին: Նախ` Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում է սովորել, այնուհետև որպես տանիկստ մասնագիտացել է Ռուսաստանում՝ Օմսկի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Հայաստանում արդեն լեյտենանտի կոչում ուներ ու ծառայության էր անցել հարավում: Հմտացած տանկիստը պատերազմի ծանրությունից երբեք չի բողոքել, Ռուսաստանում բնակվող ծնողներին էլ վստահեցնում էր՝ հաստատ հաղթելու ենք: Սասունի մարտական բարձր տրամադրությունը շարունակում է միջնեկ եղբայրը՝ որպես ժամկետային զինծառայող․ խոստացել է եղբոր կիսատ թողած գործն ավարտին հասցնել:

«Նա էլ առաջնագծում է, նոր՝ քիչ առաջ խոսեցի, ասաց՝ պապ ջան ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Զոհրաբ Թաթիկյանը։

Սասունը մանկուց էր մասնագիտությունն ընտրել: Մինչև Օմսկ մեկնելը հայրը կրկին հորդորել է այլ ոլորտում մասնագիտանալ, բայց տղան մնացել է իր որոշմանը, ծնողներն էլ համակերպվել են: Արցախում 16 օր թշնամուն անընդմեջ դիմագրավելուց հետո հրամկազմի հերթափոխի հորդորն անտեսել է, իսկ 19-րդ օրն իր ազատագրած դիրքում զոհվել է հերոսաբար:

«Վերջին անգամ հորեղբոր հետ էր խոսել, ասել էր՝ հոպար ասում են իջեք հանգստացեք, բայց մենք 4 սպայով որոշել ենք չիջնել, եղբայրս ասել է, տղա ջան ամոթ բան չի, իջեք հանգստացեք, հետո էլի կբարձրանանք, ասել էր չէ, մենք մինչև վերջ մնալու ենք»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Սասունի կրտսեր եղբայրը որոշել է ավագի հետքերով գնալ, նախ կընդունվի ռազմամարզական վարժարան, իսկ հետոն գաղտնիք է, որը վստահել էր միայն  եղբորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը