4 կին գերի ունենք. Սիրանույշ Սահակյան

4 կին գերի ունենք. Սիրանույշ Սահակյան

Հասարակական Ipress 2020-12-21 23:04:00 23301
zinvori-spanutyun_kj_Oj.jpg

Պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերի ընկել ադրբեջանական կողմին։ Նոյեմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո բավականին մեծ դժվարություն է առաջացել հայ ռազմագերիների վերադարձի հարցերում։

Գերեվերվածների վերադարձի խնդիրը բացառապես լուծվում է Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշիվ են, նույնիսկ պետական սահմանների գծման հարցում ոչինչ չեն կարողանում հայկական կողմի օգտին՝ գոնե ապահովելու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը։

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչներն են։ «Հրապարակի» հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այնտեղ մնացած անձանց վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի կարող հայտնել, որովհետև թիվը մեծ է։

«Մենք ունենք իրավական գործընթացով հիմնավորված գործեր, կարող եմ մեր վարույթում գտնվող գործերի մասին խոսել։ Իսկ առհասարակ քանի գերի կա, քանիսն են հաստատել և այլն, դրա մասին, ինձ թվում է, պետք է խոսեն պետական մարմինները»,- նշեց իրավաբանը։ Հարցին՝ քանի՞ կին կա գերիների մեջ, Սահակյանը պատասխանեց․ «4 կին գերու մասին տեղեկություն ունենք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք»։ «Մենք այս պահին ունենք 78 գործ։ Մոտավորապես 68-ի վերաբերյալ դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է, 10-ի մասով այսօր ենք պատասխան սպասում։ Ունենք վերոնշյալ գործերով վերադարձած անձինք, մնացածի մասով գործընթացները շարունակվում են, որպեսզի Ադրբեջանի կողմից վերջնական պաշտոնական հաստատում ստանանք։ Եվ նաև արդեն հաստատումից հետո մնում է հասկանալ, թե հաջորդ վերադարձի կամ փոխանակման գործընթացը երբ է լինելու»,- հավելեց Սահակյանը։

Հարցին՝ երեկ կամ այսօր հայ գերիների սպանության կամ խոշտանգման դեպքեր արձանագրվե՞լ են, պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չեն ստացել։ «Բայց մեր վստահորդների հետ հանդիպել ենք և բնականաբար փաստագրել ենք, փաստաթղթավորել ենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, որոնք, այո՛, բացահայտում են խոշտանգումներ և վատ վերաբերմունքներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, երբ մենք նոր դեպքերի մասին ստանում ենք տեղեկություններ, գերեվարման հանգամանքների վերաբերյալ և այս գործերը վարում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում են, իրավական գործընթացներ ենք սկսում։ Խոշտանգումների առընչությամբ տեղեկություններ կլինեն, եթե զրուցենք վերադարձած անձանց հետ։ Իսկ անհայտ մնացած անձանց մասով, հասկանալի է, որ ուրիշ գործընթացներ են», — շարունակեց նա։

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասել էր, որ «Մենք գերի (հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի — ՀՐԱՊԱՐԱԿ) չունենք, որ փոխանակենք։ Դրա համար ես դիմել եմ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա իր հնարավորությունների չափով աջակցի գերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացին։ Մուրադովը խոստացել է ամեն ինչ անել, որ հնարավորինս շուտ նրանց վերադարձնեն»։

Հարցին՝ «Ադրբեջանից ռազմագերի չլինելու հանգամանքը դժվարացնո՞ւմ է ձեր աշխատանքը», Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ հարցը մնում է միջպետական քաղաքական հարթության մեջ, իսկ եվրոպական դատարանի միջոցով իրենք այս պահին ապահովում, երաշխավորում են ռազմագերիների կյանքը, լրացուցիչ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անձեռմխելիությունն ապահովելու տեսանկյունից։

«Իսկ ինչ վերաբերում է բուն վերադարձմանը, նկատի ունենալով քաղաքական պայմանավորվածությունը՝ դատարանը չդարձավ այս գործընթացի դերակատար, և խնդիրը բացառապես մնում է քաղաքական բանակցությունների տիրույթում։ Հասկանալի է, որ հայկական կողմն այստեղ ֆիզիկապես ներկայացված է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև որպես բանակցությունների սուբյեկտ չեմ դիտարկում։ Ուստի, մնում է ապավինել և հաճախակի երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, ում գործուն ջանքերի շնորհիվ որոշակի արդյունքներ ստացվել են։ Եթե ռուսական կողմն իր հեղինակությունը, իր քաղաքական ազդեցությունը չբանեցնի, վստահ եմ, որ որևէ գործընթաց տեղի չի ունենալու և առաջընթաց չի լինի։ Հայկական կողմը չունի, չի ստացել որևէ երաշխիք, որով կարող է ապահովել գերեվարված անձանց անհապաղ, ժամանակին վերադարձը Հայաստան։ Ու եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ խախտում է իր միջպետական պարտավորութունները, Հայաստանն անունակ է դրանց հակադարձելու, երաշխիքներ ստեղծելու։ Միակ գործոնը, որ այս պահին կա, ռուսական գործոնն է։ Եթե աշխատեց, խնդիր կլուծվի, եթե չաշխատեց, մենք իսկապես հայտնվելու ենք վատ հումանիտար խնդիրների առջև»,- եզրափակեց իրավաբանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը