37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ Մանրամասներ դեպքից

37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ Մանրամասներ դեպքից

Հասարակական Ipress 2024-09-17 10:08:00 858
hivandanoc-1_5XDdb.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ գազի բալոնի պայթելու հետևանքով ամբողջ մարմնի թերմիկ այրվածք մոտ 90 տոկոս ախտորոշմամբ շտապօգնության խումբը ժամը 00։50-ին իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի պետ Սարգսունցի գլխավորությամբ մեկնած Տավուշի բաժնի օպերատիվ խմբին Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Գ․-ն հայտնել է, որ ամուսինը՝ Արմեն Գ․-ն նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, տնից դուրս է եկել, իջել նկուղ՝ խոզերի համար կեր պատրաստելու նպատակով և այդ պահին լսվել է գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը