35-ամյա Օսմանովը դանակահարել է հայ վարորդին. վարորդի հարազատները գնացել են հիվանդանոց ու սպանել Օսմանովին (տեսանյութ)

35-ամյա Օսմանովը դանակահարել է հայ վարորդին. վարորդի հարազատները գնացել են հիվանդանոց ու սպանել Օսմանովին (տեսանյութ)

Միջազգային Ipress 2022-06-13 19:23:00 1152
spanutyun_NCnb6.jpg

Որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ:  Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է նրանից, որ կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին։ Ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, ինչի պատճառով Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։

Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակվողը բերման է ենթարկվել և տեղափոխվել նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վիրավորվել է։ Այնուհետև հիվանդանոց են եկել նաև Գրիգորյանի հարազատները։ Մասնավորապես նրա թոռը միջանցքում տեսել է պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել ոտքից ու մեջքից։

Բժիշկները Օսմանովին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մինչ Օսմանովը սպասում էր շտապօգնության սենյակում, Գրիգորյանի որդին հարվածել է նրա կրծքավանդակին և որովայնին։ Այնուհետ Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։

Օսմանովին փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Օսմանովի սպանության կասկածյալներից մեկը նաև վարորդի թոռան ընկերն է:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ