30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը

Հասարակական Ipress 2021-03-04 22:39:00 2946
bk_RA0LW.jpg
Поделиться
Класс
Send

iPress.am- Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը դեռ օրեր առաջ է ցանկացել հրաժարականի դիմում ներկայացնել, բայց մարզպետը չի համաձայնել այն ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը՝ անդրադառնալով այսօր ներկայացրած իր հրաժարականի դիմումին։Մուրադյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառը ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակն է։

«Ես ինձ համարում եմ իրենց զինակից ընկերներից մեկը։ Իրար հետ երկար տարիներ աշխատել ենք, բանակը ստեղծել ենք, իսկ այսօր ինձ համար վիրավորական է, երբ փորձում են բանակը ոտնահարել, փնովել, վարկաբեկել։ Ես սպասում էի, որ ինչ-որ մի ընթացք կլիներ, ու վերջ կտրվեր այդ ամենին։ Ինձ համար ցավալի է սա, դրա համար էլ նման որոշում ընդունեցի։ Ուշացած էր քայլս այն առումով, որ չէին համաձայնում ստորագրել, ինձ հետ բանակցում էին, ասում էին՝ ի՞նչ կլինի, մնա, ես էլ ասացի՝ չէ, ես իմ եղբայրների հետ պիտի լինեմ։ Ինձ հետ բանակցողը մարզպետն էր, ես իրենց էլ եմ հարգում եւ ընդունում, այնպես չէ, որ իրենցից վատ բան եմ տեսել, բայց դե իրավիճակն այդպիսին էր»,- ասաց Արայիկ Մուրադյանը։

Վարչապետի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հոկտեմբերի 29-ին։ Նա մինչեւ այդ զբաղեցնում էր Արարատի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Իր նշանակման մասին Մուրադյանը չի իմացել։ Նա սեպտեմբերի 29-ից իր ջոկատով գործուղվել է Արցախ՝ մասնակցել պատերազմական գործողություններին, որի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին, հակառակորդի կողմից ստացել է բեկորային վիրավորում եւ միայն Կապանի հիվանդանոցում է իմացել իր նշանակման  մասին։

«Ասացի՝ եթե նպատակահարմար են գտել, ուրեմն լավ»,- նշեց նա։

Մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց  վարչապետի ու կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը դա համարեց ռազմական հեղաշրջման փորձ։

«Սա հեղաշրջման փորձ չէր, մենք պետք է այնպես անենք, որ բանակը ոտքի կանգնի, առանց այդ էլ․․․․ Ես ձեռնափայտով եմ ման գալիս, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է եղել, ասում եմ, որ վթարի եմ ենթարկվել, ինձ համար ամոթ է, որ ասեմ՝ վիրավորվել եմ։ Տղաներիցս մեկը հիմա զինվոր է, մյուսն էլ ինձ հետ մարտի դաշտ էր եկել, բայց որ հիմա տեսնում եմ հիվանդանոցում պառկած տղաներին, ես մեղմ ասած՝ ցավում եմ։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ ոտքի կանգնենք, գոնե գլուխներս փոքր-ինչ բարձրացնենք, ամոթ է։ 30 տարի է՝ գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի, հիմա ինչի՞ նմանվեց, մեր բանակը փորձում են փնովել, հողին հավասարեցնել, իբր՝ պատրաստ չէինք, պատրաստ չլինեինք՝ այդքան զոհ չէինք տա կամ ինչ ունենք, որ պատրաստ չլինեինք։ Բանակի մարտունակությունը արժե՞ այդ ձեւով փնովել, այն երեխաներին, որոնք զոհվել են, ու որոշների դիակներն էլ չկան։ Չեմ ուզում խառնվեմ քաղաքականությանը, եթե ինձ հիմա էլ հրաման տան, որ ես իմ թոփալ ոտքով գնամ ինչ-որ խնդիր կատարեմ, ես կգնամ ու իմ առաջ դրած խնդիրը 100% կկատարեմ»,- ասաց գնդապետը։

Արայիկ Մուրադյանն արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Նա Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքից է։ Մենք նաեւ հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ռազմական գործողություններից հետո Սյունիքում սահմանազատմանը, ադրբեջանցիներին որոշ դիրքեր զիջելուն։Մուրադյանը տեղի ունեցածը սխալ է համարում։

«Ես պառկած տեղից զանգում էի, ասում՝ տղերք, խփեք։ Ասացի՝ գնացեք, մտեք, վերցրեք, ես էլ կգամ, կկազմակերպենք, մենք սահմանի վրա կնստենք, թող իրենք սահմանից 500 մետր էն կողմ լինեն, ինչի՞ համար հենց սահմանի վրա, դե ասում է՝ գալիս, ասում են՝ եթե հետ չկանգնեք, մեկ ժամից կկրակենք, կվառենք, ասում է՝ չենք ուզում ընդհարումներ լինեն, դիակները դուրս բերելու հետ կապված խնդիրներ չառաջանան»,- պատմեց Մուրադյանը։ 

Գնդապետը ստեղծված իրավիճակում կոչ է անում համախմբվել եւ կորցրածը հետ բերելու մասին մտածել։ 

«Ինձ չի հետաքրքրում, թե ով է ուզում իշխանության գալ, ով՝ ոչ։ Իմ նպատակն այն է, որ միանանք, կանգնենք, գնանք վրեժխնդիր լինենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է պատերազմի մութ կողմերին, խոսակցություններին, որ Շուշին ու Հադրութը հանձվել են, Արայիկ Մուրադյանը չհամաձայնեց այդ տեսակետների հետ, ու հավելեց,  որ անփորձ մարդիկ շատ էին, որոնք խուճապ էին առաջացնում։

«Չեմ կարծում, որ նման բան կլիներ, կամ իշխանություններն այսպիսի բան կանեին, ուղղակի սկզբից խուճապ տարածվեց աշխարհազորայինների մոտ,  ժամկետային զինվորներն ու սպաները ոչ մի քայլ չնահանջեցին։ Խուճապը ԱԹՍ-ների հետ կապված էր, երբ խփում էին, ինչ-որ մեկն էլ առանց դա լսելու կամ տեսնելու  գնում էր ու ասում, որ էնտեղ վառում, կոտորում են, դրա համար էլ խուճապ առաջացավ»,- ասաց նա։

Նշենք՝ ավելի վաղ  Արայիկ Մուրադյանը հայտարարել էր, որ միանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, իր զորակցությունն էր հայտնել  ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին և հայտնել, որ հրաժարական է տվել։

Поделиться
Класс
Send
li_KD4Mu.jpg

Միայն տեսնեք, թե ինչ անակնկալ է արել կնոջը Սարգիս Գրիգորյանը. Տեսանյութ

pm_ZLCmr.jpg

«Կարմիր գծեր». ի՞նչ նկատի ուներ Պուտինը

kkkk_vJBwU.jpg

Կարին Տոնոյանը գրառում է արել. ՖՈՏՈ

bq_kJKFA.jpg

Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները, միայն թե տեսնեք՝ ինչքան համովն է. ՖՈՏՈ

hpp_Ellqc.jpg

Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. լուսանկարներ

mmlll_I-ef_.jpg

Սա տեսնել է պետք. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր հետույքը. Լուսանկար, տեսանյութ

he_AYuFw.jpg

Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Բագրատյան

yhh_n_SG5.jpg

Մեղրիի միջանցք չի լինելու․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

mgg_SZpSf.jpg

Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել

aliev_NE87U.jpg

Հրատապ. Ալիևը հայտարարեց նոր պատերազմի մասին

heros-arcax_Vg26D.png

Զոհվել է պատերազմից հայտնի հերոս հրամանատարը

ashot-shmavonyan_Uzrdz.jpg

Կյանքից հեռացել է Աշոտ Շմավոնյանը (Ֆոտո)

timthumb-4_5idgo.jpg

Ի՞նչ խնդիր է ունեցել ծառից կախված վիճակում հայտնաբերված նոր զորակոչված զինծառայողը

mane-gevorgyan_ewnBJ.png

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը քաշքշեց լրագրողին, որը փորձում էր մոտենալ ու հարցեր տալ

zinvor_PnCbb.jpg

Նոր մանրամասներ՝ կախված զինվորի դեպքից. (Ֆոտո)

spanutyun__PAlv.jpeg

Սարսափելի դեպք. Գյումրիում ամուսինը սպանել է կնոջը

pashinyan-syuniq_N9WUJ.jpg

«Ողջույն, բ**-ի տղա».Քաղաքացին` Փաշինյանին

br_dtX65.jpg

Հայաստանում հղի կին է մահացել

mmmjj_KA0CM.jpg

Բաքուն պատրասվում է դատի տալ Հայաստանին

mkoo_UEsOM.jpg

Ողբերգական ավտովթար. մեքենան հայտնվել է ձորում. կա 1 զոհ

miif_iY_1q.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը խուսափել է գերի ընկնելուց և Սյունիք է մեկնել ոչ թե Որոտանով, այլ Տաթևով

miik_W_uIZ.jpg

Աստղագուշակ ապրիլի 21-ի համար

miy_N1uVf.jpg

Ադրբեջանցի պատվիրակը Նաիրա Զոհրաբյանին «տեռորիստ» է անվանել

mtrr_65Hnu.jpg

Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել. ՄԻՊ

ndww_nPdr1.jpg

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Life 198084

Գագիկ Ծառուկյանի գեղեցկուհի հարսիկը, Սիրուշոյի երեխաները, Գոհարի չտեսությունը ու ցուցամոլությունը, Նանայի նոր սերը. աստղային շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Life 60144

«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը

Life 39501

Տեսեք, թե ինչ տեսաքով է Վովա Գաապարյանի ազջիկը գնացել Ծառուկյանի հարսանիքին. ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակ 27831

Եվս 71 զոհ Արցախում. անուններ

Իրադարձային 25272

Ֆոտո. Հայտնի պուրակում ադրբեջանցիներն ուրախանում են. «էսպես են դաստիարակում ու մեծացնում իրենց երեխաներին ադրբեջանցիները»

Բանակ 17352

Զոհվել է պատերազմից հայտնի հերոս հրամանատարը

Իրադարձային 12960

«Հիմա Էլ 4/24 Կամ Ապրիլի 24.. Նոր Մեսիջ Հայերին». Տեսանյութը Կայծակնային Արագությամբ Տարածվում Է Համացանցում

Life 10791

Մահացել է սիրված երգիչ Հովիկ Խաչատրյանը. Տեսանյութ

Հասարակական 10731

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

Life 9984

Տեսանյութ. Ինչ տեսքով է Անգելինա Գասպարյանը գնացել Ծառուկյանի որդու հարսանիքին

Life 198084

Գագիկ Ծառուկյանի գեղեցկուհի հարսիկը, Սիրուշոյի երեխաները, Գոհարի չտեսությունը ու ցուցամոլությունը, Նանայի նոր սերը. աստղային շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Միջազգային 96345

Առցանց հանդիպման ժամանակ քաղաքական գործչի կինը մերկ վիճակում հայտնվել է էկրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 79572

Տեսանյութ. Ինչպես են նախապատրաստվում Ծառուկյանի որդու հարսանիքին

Life 63513

«Լինելով աղջկա հայր՝ պաշտոնապես հայտարարում եմ` այս երգից հետո չհուզվելը անսրտություն է»․ Արամե

Life 60144

«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը

Իրադարձային 58533

Բացառիկ տեսանյութ. տեսախցիկն արձանագրել է Արշակունյաց պողոտայի վթարը Video

Իրադարձային 41892

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից․ հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ. ՖՈՏՈ

Իրադարձային 39546

Նայեք, թե ինչքան համեստ են իրենց պահում Նվեր Ծառուկյանը և Արփին (տեսանյութ)

Life 39501

Տեսեք, թե ինչ տեսաքով է Վովա Գաապարյանի ազջիկը գնացել Ծառուկյանի հարսանիքին. ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 37803

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Էջմիածնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.