«30 տարի բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք». Սասուն Միքայելյան

«30 տարի բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք». Սասուն Միքայելյան

Քաղաքական Ipress 2021-03-04 00:55:00 4563
sasun-mikayelyan__BG9q.jpg

iPress.am-Ես սխալ եմ համարում մեր բանակի կատարած քայլը, քանի որ մենք պատերազմ ենք պարտվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Հլը մենք չգիտենք` ինչ մարտահրավերներ ունենք, մենք պետք է հզորանանք, ունենանք ներքին կայունություն: Ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, եւ պնդում եմ, որ արտահերթ անպայման պետք է լինի, որովհետեւ մի շրջապտույտի մեջ ենք մտել, տենց մինչեւ վերջ կգնանք, ամեն անգամ մեկը մյուսին դավաճան կասեն: Ազգային արժեք է կորում, էդ ամեն ինչը պլենդուսից ներքեւա իջել: Էսօր ոչ բանակ ունենք նորմալ, ոչ չգիտեմ, տնտեսոթյուն ունենք, ամենակարեւորը մեր համախմբվելն է, ես էդ եմ տենում: Իսկ ով ուզում է դավաճան լինի, փաշինյնաը լինի, մեկ ուրիշը լինի պատմության, ժողովրդի դեմ պատասխան են տալու: Եթե իրենք լավ գիտեն, որ  Փաշինյանը դավաճան է, թող գնան ապացուցեն, ես հո Փաշինյանին չեմ պահում: Մեծ սխալներ էլ արել է Փաշինյանը էս ժամանակահատվածում, բայց էսօր երկրում նենց իրավիճակ է,  մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ուր ենք գնում»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը վրդովված ասաց, որ իշխանությունը մեր երկրում ժողովրդին է պատկանում եւ Նիկոլ Փաշինյանը իրավունք  չունի իշխանությունը հանձնի ընդդիմությանը:

«Ովա՞ Նիկոլը, որ իշխանություն տա ընդդիմությանը, պետքա տա մենակ ժողովուրդը, մանդաատը ժողովրդի ձեռքն ա»,-ասաց նա:

ԵԿՄ նախագահը ընդգծեց, որ սխալ է բանակի նման հայտարարություն անելը, քանի որ բանակը պարտվել է, եւ  ոչ մեկ բարոյական իրավունք չունի նման քայլ կատարելու:

Սասուն Միքայելյանի կարծիքով` մեր բանակը չի պատրաստվել այս պատերազմին:

«Եթե Ադրբեջանը 10 միլիարդի զենք զինամթերք է առել էս տարիների ընթացքում, բա մենք չպիտի ժամանակակից տեխնիկա ունենայինք: Պատրաստվելը որնա՞, ինչովա՞ պատրաստվել, հա էս երկու տարվա մեջ ինչ-որ փոփոխություն եղելա բանակում, բայց խորապես պիտի սպայական կազմը, ընդե զինվորական մարդիկ պիտի խորհուրդներ տային, թե ինչ պիտի գնվի էս 2 տարվա միջ, ինչ պիտի արվի պատերազմին դիմակայելու համար»:

Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե մեր բանակը չի զարգացել, չի դարձել 21-րդ դարի բանակ, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Չէ, էտ ինչ ես խոսում, որ եթե տենց բանակ լիներ, որ կարող էինք սենց պարտվել: Եթե Թուրքիան չխառնվեր, հաղթելու էինք մենք: Մեզ մասամբ օգնել է Ռուսաստանը, մասամբ, կամաց պիտի խոսանք արդեն: Եւ ես, չեմ ուզում խորանամ, եթե զուգահեռներ ես անցկացնում 1920 թվական, 2020 թվական ոնց որ նույն կարգավիճակում լինենք»:

Հաղորդավարի հարցին, թե 30 տարի մենք բանակ չենք սարքել, Սասուն Միքայելյանը ասաց, որ եթե բանակ սարքեինք, այս օրը չէինք ընկնի:

«Այ ցավդ տանեմ, բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք, էդ միլիարդները պիտի դրվեր բանակի վրա: Մեր զինվորը էս պատերազմին գնում էր առանց որեւէ կահավորանքի, կասկի, զրհաբաճկոնի, կայնում էր` ձեռով սնարյադ բռնե՞ր»,- հավելեց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը