3-4 տուն է մնացել, բոլորն այրված են․ չարեկտարցիները կարող են գյուղ վերադառնալ, սակայն տուն չունեն

3-4 տուն է մնացել, բոլորն այրված են․ չարեկտարցիները կարող են գյուղ վերադառնալ, սակայն տուն չունեն

Հասարակական Ipress 2020-12-10 21:33:00 768
mg_GiZ0S.jpg

Հայկական կողմի վերահսկողության տակ մնացած՝ Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղում այժմ ընդամենը 3 ընտանիք է ապրում․ մյուսների տները այրված են, վերադառնալ չեն կարողանում։

Գյուղացիներն իրենց տներն այրել էին Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց առաջ եւ միայն դրանից հետո էին իմացել, որ իրենց գյուղը չի հանձնվելու, քանի որ նախկինում եղել է Մարտակերտի շրջանում։

Գյուղապետ Կամո Ցականյանը NEWS.am-ին հայտնեց, որ գյուղացիները տեղեկացվել են, որ արդեն կարող են գյուղ վերադառնալ, սակայն շատերն այլեւս ապրելու տեղ չունեն։

«Երեք ընտանիք կա այս պահին գյուղում ապրում, որովհետեւ 3-4 տուն կա, որ վառված չի, մյուսների տները վառված են ամբողջությամբ։ Հիմա մենք գյուղացիներին տեղյակ ենք պահել, որ կարող են վերադառնալ, իրենց կամքով է, եթե չգան էլ, ուրիշ գյուղերից են գալու, գյուղը բնակեցվելու է»,- նշեց գյուղապետը։

Գյուղում նախկինում բնակվել է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակչով։

Նշենք, որ Ադրբեջանին հանձնելուց առաջ Շահումյանի շրջանում մարդիկ այրում էին իրենց տները՝ նախքան թշնամուն հանձնելը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը