3 վիրավոր զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց․ Հայտնի է՝ ինչ է կատարվել

3 վիրավոր զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց․ Հայտնի է՝ ինչ է կատարվել

Հասարակական Ipress 2024-07-15 22:44:00 6783
zinvor-e-viravorvel_BZaed.jpg

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքնենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ-փրկարարները` ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը