SHAMSHYAN.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել «Mercedes», «Volkswagen Golf» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։






