«3 համալսարանի դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք դիպլոմ չի նվիրել»․ Բագրատ Սրբազան

«3 համալսարանի դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք դիպլոմ չի նվիրել»․ Բագրատ Սրբազան

Հասարակական Ipress 2024-05-17 22:05:00 1269
bagrat-srbazan_tMidz.jpg

Բագրատ Սրբազանն ամփոփելով այսօրվա հանդիպումներն ու կատարած գործողությունները՝ նշեց․

«Այսօր շատ հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել։ Առավոտյան հանդիպել եմ Հայ ազգային կոնգրես ներկայացուցիչների հետ, ասեմ, որ բոլոր քաղաքական թիմերի մեջ էլ, բացի այն, որ իրենք քաղաքական մարմիններ են, կուսակցություններ են և այլն, նաև ջերմ, անձնական մտերմություն կա։ Վաղը արդեն հրավիրված են քաղաքական միավորները՝ շարժում, կուսակցություն, նախաձեռնություն։ Պիտի փորձենք մեկական ներկայացուցիչներով բոլորի հետ հանդիպել, ներկայացնել իրավիճակը։

Այսօր երեկոյան կհանդիպեմ նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի, մեր նախկին ԱԳ նախարարի՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Օրվա առաջին կեսին մեծ ուսանողական հանդիպում տեղի ունեցավ մեր ուսանողների հետ։ Չեմ կարող հիացումս, շնորհակալությունս չհայտնել մեր ուսանողներին, որովհետև առաջիկայում իրենք մեծ դերակատարություն ունեն։ Այսօր նաև հանդիպել ենք մեր բժշկական համայնքի հետ, մի մասն այստեղ է արդեն, տեսնում եք։ Դահլիճը, կարծեմ, 200 հոգանոց էր, և ամբողջ պատերի տակ, հետևի մասում, կողքերին, էլ չգիտեմ՝ քանի հարյուր հոգի մեր բժիշկները, բժշկական համայնքը ներկա էր։

Ես մասնագիտությամբ կենսաբարոյագետ եմ՝ բժշկության հետ առնչված։ Ես ոնց որ մի 3 համալսարանի դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք դիպլոմ չի նվիրել։ 3 հատ ծավալուն թեզեր ունեմ գրված, ընդ որում դրանցից երկուսը Շամշադինի բարբառով, վերջապես մորուքս երեսուն տարվա է, վեց տարվա չէ։

Քիչ առաջ հանդիպել ենք Նեմեսիսի մեր հերոսների հիշատակի արձանի մոտ 100-ից ավել գիտնականների, դասախոսների, ովքեր երեկ հայտարարություն էին արել՝ դատապարտելով սահմանազատման, սահմանագծման այս գործընթացը, միևնույն ժամանակ պահանջելով ներկայիս վարչակազմի ղեկավարի հրաժարականը։

Հայաստանում ֆրանսիական ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնել շարժմանը։ Իրազեկման ավտոերթեր են տեղի ունեցել Արթիկում և Մարալիկում»։

Բագրատ Սրբազանը ողջունեց նաև սփյուռքահայերին, իսկ վաղվա անելիքների մասին ամփոփ ներկայացրեց՝ ևս մեկ անգամ ընդգծելով․

«Վաղի հանդիպելու ենք բոլոր կուսակցությունների, մշակութային, արվեստի գործիչների հետ և պահեստազորի սպաների ամբողջ մի մեծ հսկայական թիմ է, նրանց հետ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը