28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով.Տեսանյութ

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով.Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-04-21 22:16:00 7401
ac_h4CrP.jpg

Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը 28–ն է, ինչպես նաև 4 հղի կա վարակված։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում կորոնավիրուսի թեմայով այս և այլ մանրամասներ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված թե՛ երեխաների, թե՛ հղիների առողջական վիճակը լավ է։ Նրանց մեջ չկան ծանր վիճակում գտնվողներ։ Ի դեպ, երեխաների և հղիների տվյալները երեկ երեկոյի իմ ունեցած տվյալներն են»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` նորածինը, որի մայրը կորոնավիրուսով էր վարակված, թեստավորվել է, և նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։ Կնոջ մոտ նույնպես երկրորդ թեստը բացասական է եղել։

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի ամբողջական վերացում առնվազն տեսանելի ապագայում չի լինելու։ Նա նշեց, որ իրենց խնդիրը վարակի աճի տեմպի նվազմանը հասնելն է։ Սա կբերի նրան, որ մարդիկ կբուժվեն, և նոր դեպքեր չլինելու պարագայում վարակը կվերանա։ Իհարկե, ըստ Թորոսյանի, սա շատ լավատեսական և ֆանտաստիկ սցենա

Հարցին, թե սահմանվե՞լ է հիվանդացության շեմ, որից այն կողմ կորոնավիրուսով վարակվածներից միայն ծանր դեպքերը հիվանդանոցային բուժում կստանան, Թորոսյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանը պատրաստ է վարակման 2000-2100 դեպք վարել միաժամանակ։

«Այս պահին 1700 մահճակալային ֆոնդ է առանձնացված կորոնավիրուսով վարակվածների համար, ինչպես նաև ունենք 300-400 մահճակալներ հյուրանոցային համալիրներում։ Եթե դեպքերն այնքան ավելանան, որ այս շեմն անցնեն, միայն այդ ժամանակ մարդիկ կբուժվեն տնային պայմաններում»,–ասաց նախարարը` հավելելով, որ դա ցանկալի ելք չէ, քանի որ այդ պարագայում մեծանում է նրանց ընտանիքների անդամների վարակման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1401 դեպք է արձանագրվել:


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը