28-ամյա հարսը կազմակերպել է 62-ամյա սկեսրոջ տան գողությունը․ Տեսանյութ

28-ամյա հարսը կազմակերպել է 62-ամյա սկեսրոջ տան գողությունը․ Տեսանյութ

Հասարակական Ipress 2024-02-16 11:23:00 711
bnakaranayin-goxutyun_ltJw9.jpg

Հունվարի 22-ին մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Բնակարանում և մուտքուելքի հնարավոր հատվածներում իրականացվեց զննություն: Դուռը բացել էին հարմարեցված բանալիով, կողպեքը վնասված չէր, տան իրերն էլ առանձնապես խառնշտորած չէին: Իսկ գողոնի չափը բավական մեծ էր` 310 հազար դրամ, ութ հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն:

Համադրելով զննությամբ ձեռք բերված տվյալները և ստանալով օպերատիվ հավաստի տեղեկություն` Նոր Նորքի քրեական հետախույզները մի քանի օրվա ծավալուն աշխատանքից հետո պարզեցին հանցագործության մեխանիզմը:

Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին: Վերջինս էլ իր հերթին բանալին տվել էր նույն փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որն էլ Սարի թաղի բնակիչ իր հասակակից ընկերոջ հետ ապօրինի մուտք էր գործել բնակարան և կատարել գողություն: Նույն օրը 45-ամյա տղամարդիկ հանդիպել էին բանալին իրենց տված 25-ամյա երիտասարդին և, որպես գողության մասնաբաժին, տվել հազար դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ի կեսօրին մոտ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության բաժին: Հաջորդ օրը ձերբակալվեցին նաև Վիլնյուսի փողոցի և Սարի թաղի բնակիչ 45-ամյա տղամարդիկ: Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմին:

Հարսին առաջադրվել է մեղադրանք հանցագործությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացածը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը