«Փաստը, որ հոկտեմբերի 27-ից հետո Վրաստանում արվեց այն ամենը, ինչ լինելու էր Հայաստանում, ոչ ոք չի բեկանել»․ Անահիտ Ադամյան

«Փաստը, որ հոկտեմբերի 27-ից հետո Վրաստանում արվեց այն ամենը, ինչ լինելու էր Հայաստանում, ոչ ոք չի բեկանել»․ Անահիտ Ադամյան

Քաղաքական Ipress 2022-12-19 21:11:00 1212
vazgen-sargsyan_0DjgT.jpg

Անահիտ Ադամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Համենայն դեպս ասեմ

1999-ի սեպտեմբերին վարչապետ Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ից գալուց հետո ասուլիս տվեց ու հանգամանալից ներկայացրեց իր հանդիպումները ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորից՝ Պետդեպարտամենտ ու Կոնգրես, նույնքան հանգամանալից ներկայացրեց ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ասուլիսից հետո ես մոտեցա՝ էքսկլյուզիվի համար:

Համարյա ասուլիսի տևողությամբ զրույց ունեցանք, պայմանով, որ դեռ չեմ գրելու, ինքը կասի՝ երբ գրեմ: Ամբողջ պատմածը վերաբերում էր, թե ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից ինչքան ֆինանսներ են գալու, ինչ ներդրումներ են լինելու՝ որ ոլորտներում: Միլիարդների մասին էր խոսքը, Արցախի հարցի լուծման մասին էր, շրջափակումը հանելու ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Միամիտ են նրանք, որ Վազգեն Սարգսյանին են անվանում միամիտ: Վազգեն Սարգսյանը ինչ ասում էր՝ անում էր:

Փաստը, որ հոկտեմբերի 27-ից հետո Վրաստանում արվեց այն ամենը, ինչ լինելու էր Հայաստանում, ոչ ոք չի բեկանել: Վազգեն Սարգսյանը ոչ թե օգնություն էր որոնում, այլ՝ ներդրում: Տասնյակից ավելի հարցազրույցներ կան դա ապացուցող: Վարչապետը ԱՄՆ չէր գնացել դրամահավաքի։ Դրամահավաք անողները լավ գիտեն, որ այդ նպատակով ոչ թե Վաշինգտոն, այլ Լոս Անջելես են գնում։

Հ.Գ.

Հերիք է սեփական սխալները, թուլությունը, վախերը, անզորությունը, անկարողությունը արդարացնելիս կախվեք Վազգեն Սարգսյանի փեշերից:

Դանտեն ասում էր՝ քար մի շպրտեք ճախրող արծվի վրա, նա ավելի վերև կբարձրանա, քարը ձեր գլխին կընկնի»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը