22-ամյա Սպարտակ Ավետիսյանը հիվանդանոցում մահացել է

22-ամյա Սպարտակ Ավետիսյանը հիվանդանոցում մահացել է

Հասարակական Ipress 2024-07-23 22:21:00 10569
spartak-avetisyany-mahacel-e_HbqN1.jpg

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի, ում բնակության վայրը պարզվում է, վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել  և սկզբից արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկել և վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել