2023 թվական` ինչպես դիմավորել, ինչ պատրաստել, ինչ հագնել

2023 թվական` ինչպես դիմավորել, ինչ պատրաստել, ինչ հագնել

Հասարակական Ipress 2022-12-01 20:28:00 1434
2023-tvakan_KfQ1n.jpg

Ամանորը տարվա ամենասիրված տոներից մեկն է, եթե ոչ ամենասպասվածը։ Արդեն դեկտեմբերի 1-ն է, եւ հետհաշվարկը սկսված է։ Ավանդույթ կա` պատրաստվել երկար սպասված տոնախմբությանը, հաշվի չառնելով չարչարանքն ու ծախսերը։

Ամանորին ընդառաջ պարտադիր

  • մաքրում են բնակարանը, ազատվում ավելորդ իրերից
  • բնակարանը գեղեցիկ ձեւավորում
  • եթե տունը սեփական է, ապա ձեւավորում տան բակը։

Նոր տարուն նախապատրաստվելիս անպայման պետք է հաշվի առնել տարվա խորհրդանիշը։ Այս տարի այն փափլիկ Սեւ ջրային նապաստակն է (կատուն)։ Հետեւաբար՝ տարվա գույներն են

  • սեւը
  • մոխրագույնը
  • երկնագույնը
  • վարդագույնը
  • սպիտակը

Ովքեր գերադասում են վառ գույները` կարող են Սեւ ջրային նապաստակին ներկայանալ կարմիր, մուգ կապույտ, մանուշակագույն երանգներով։

2023-ի գունային գամման Կենդանակերպի նշանների համար

Խոյ- գազարագույն, կարելի է նաեւ կարմիր

Ցուլ- կանաչի երանգներ

Երկվորյակներ- դեղինի երանգներ

Խեցգետին- երկնագույն կամ մոխրագույն երանգներ

Առյուծ- դեղին, ոսկեգույն, վարդագույն համադրություններ

Կույս- կանաչ, կաթնային, երկնագույն, շագանակագույն

Կշեռք- երկնագույնի եւ ծովային ալիքի պաստելային համադրություն

Կարիճ- սեւ կամ մանուշակագույն

Աղեղնավոր- փիրուզագույն կամ մանուշակագույն

Այծեղջյուր- շագանակագույն կամ դրա երանգները

Ջրհոս- երկնագույն, արծաթագույն, նարդոսի, անանուխի կամ խոր սև երանգներ

Ձկներ- մանուշակագույն կամ դրա երանգները։

Նոր տարվա` 2023-ի հովանավորը (Սեւ ջրային նապաստակ) սիրում է ընտանիքը: Նա սիրում է խաղաղություն և հանգստություն, կյանքի չափված ընթացք, ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ: Ուստի 2023-ի դիմավորումը պետք է պլանավորել՝ ելնելով Սեւ ջրային ճագարի նախասիրություններից։

Բնակարանը պետք է զարդարել մեղմ գույներով` մուգ  կապույտի, կանաչի պաստելային երանգներ, ոսկեգույն, կակաոյի գույն։

Գլխավոր ատրիբուտը` տոնածառը Ճագարը խորհուրդ է տալիս զարդարել սեւը կապույտի եւ երկնագույնի համադրությամբ գույներով, չմոռանալով, որ 2023-ին ավելի նորաձեւ է մինիմալիզմը։

Բնակարանի զարդարանքում պարտադիր պետք է իրենց տեղը գտնեն բնական նյութերից իրերը, դրա համար տեղին են կոներով, կաղիններով եւ ընկույզներով զարդարանքները։ Ճագարը հաստատ կգնահատի ձեր ջանքերը եւ կհովանավորի ողջ 2023 թվականը։

Ինչպես արդեն նշել էինք, Ճագարը սիրում է ընտանեկան օջախի հարմարավետությունը, այդ պատճառով 2023-ը դիմավորեք նեղ ընտանեկան շրջապատում։

Ճագարը բուսական ուտելիքներ է սիրում, հետեւաբար տոնական սեղանին պարտադիր պետք է լինեն

  • կանաչեղեն
  • թարմ մրգեր
  • թեթեւ բանջարեղենային աղանդերներ
  • օրիգինալ դիզայնով նախուտեստներ

Յուղոտ և ծանրամարս մթերքներին կփոխարինեն ձկան և ծովամթերքի ուտեստները, թռչնի մսից պատրաստված ուտեստները, քանի որ տարին նաեւ Կատվի տարի է:

Սև ջրային ճագարի տարին լինում է վաթսուն տարին մեկ անգամ: Ըստ աստղագուշակների՝ տարվա բնութագրերը կրկնում են կենդանու փոսերը։ Ճագարը (կամ կատուն) փափուկ, քնքուշ և նուրբ արարած է: Նա ի վիճակի չէ լուրջ վնաս պատճառել։

Տարին խոստանում է բավականին կայուն լինել։ Խոշոր տնտեսական ճգնաժամերը, ամենայն հավանականությամբ, կշրջանցեն մեզ։ Չպետք է ծրագրել վիթխարի իրադարձություններ մեկ տարվա ընթացքում, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը։ Ավելի լավ է այն անցկացնել բավականին սովորական, որքան էլ որ տարօրինակ հնչի։ Ո՛չ Կատուն, ո՛չ Ճագարը չեն սիրում կտրուկ շարժումներ։

Իսկ ամուսնության համար ժամանակը բավականին բարենպաստ է։ Տարվա տերը կգնահատի ընտանիքը:

Հիշեք, ինչ էլ որ ձեռնարկեք այս տարի, կարևոր է պահպանել չափի և արժանապատվության զգացումը:

Ճագարի տարին խոստանում է բարություն, սիրավեպ, շփում, ընտանեկան երջանկություն։ Կարծիք կա, որ այս տարի ընտանեկան կոնֆլիկտներն ու սիրելի մարդկանց հետ վեճերը կշրջանցվեն։ Իսկ տունը կդառնա լիքը թաս. տանը` հատուկ ուշադրություն։ Քանի որ Ճագարը ընտանիքասեր է` նրա համար կարեւոր է երկրորդ կեսն ու սերունդը։ Ջուրը շարժունակության և միևնույն ժամանակ փափուկ ուժի խորհրդանիշն է։ Կոնֆլիկտները կարելի է լուծել համոզելու օգնությամբ։

Ճագարի տարին բարենպաստ է ճանապարհորդությունների, նորը բացահայտելու  համար։ Արձակուրդը տանը կամ ծանոթ միջավայրում անցկացնելու փոխարեն, զարմացրեք ինքներդ ձեզ և գնացեք նոր վայր։

Այս տարի պետք է փորձեք լուծել բնակարանային խնդիրը. հիմա ճիշտ ժամանակն է։ Նոր տարի աշխատեք մուտք գործել առանց պարտքերի, վարկերի, եւ որ ամենակարեւորն է` առանց նախկին հին վեճերի. հաշտվեք ձեր մտերիմների, ընկերներ-ծանոթների հետ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն