2 տարեկան տղան կարդում և գրում է 4 լեզվով, մաթեմատիկական առաջադրանքներ կատարում

2 տարեկան տղան կարդում և գրում է 4 լեզվով, մաթեմատիկական առաջադրանքներ կատարում

Միջազգային Ipress 2021-10-03 14:36:00 540
genius-boy_p7ib-.jpeg

Լոնդոնի բնակիչ Իսայա Գյամֆին ընդամենը 2 տարեկան է, սակայն արդեն կարող է կարդալ, գրել և հաշվել անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով, բազմապատկում և հանում կատարել: Հանճարեղ տղայի պատմությանը անդրադարձել է Daily Mirror պարբերականը։ Այժմ էլ երեխան դարձյալ զարմացրել է բոլորին՝ 24 ժամում սովորելով ճապոներեն մինչև 40-ը հաշվել։

Գյամֆիի մայրը՝ 30-ամյա Ջազելն ասում է, որ իր որդին արտասովոր կերպով տեղեկատվություն է կլանում 5 ամսական հասակից։ Երբ մայրը հասկացել է, որ երեխան լեզուների հանդեպ հակում ունի, նրան իսպաներեն տեսանյութ է ցույց տվել, հետո իսպաներեն քարտեր գնել։ Տղան դրանք շատ է հավանել և սովորել ամեն օր։

Ջազելի խոսքով՝ տղային դուր է գալիս ճապոներենի օրինաչափությունը՝ 1-10 թվերը սովորելուց հետո հեշտ է սովորել մնացածը։

Երբ Իսայան 8 ամսական էր, մայրը նրան հարցեր էր տալիս՝ որն է այս կամ այն տառը։

«Սկզբում ես անակնկալի եկա և չէի հավատում, որ իմ ութ ամսական երեխան իսկապես գիտի տառերը։ Ինձ թվաց՝ ուրիշ բան է ասել, ոչ թե թվերն ու տառերը, բայց նա շարունակեց դա ասել, և ես համոզվեցի, որ ճիշտ եմ լսել», – ասում է մայրը:

Հետո Ջազելը որդու համար քարտեր է գնել՝ տառերով և թվերով, նաև գրատախտակ ու գրիչներ։

Իսայան նաև սկսել է օգնել մանկապարտեզի իր հասակակիցներին սովորել տառերը և թվերը:

Սկզբում մյուս ծնողները չեն հավատացել տղայի ընդունակություններին, բայց հետո Ջազելը Instagram-ում էջ է բացել, որտեղ նա ցույց է տալիս երեխայի ուսուցման գործընթացը:

Մայրը նշում է, որ տղայի դեմքը պարզապես փայլում է թվերի կողքին և հենց այդ ժամանակ է նա ամենաերջանիկը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը