Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, 2 հազարը սպասում է մեկնելու իր հերթին

Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, 2 հազարը սպասում է մեկնելու իր հերթին

Հասարակական Ipress 2020-04-23 20:54:00 240
ob_TKscX.jpg

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խոսք է հղել հայրենակիցներին, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին մենք բոլորս ականատես եղանք մեր մի քանի հարյուր հայրենակիցների մոսկովյան առօրյային, մասնավորապես՝ նրանց, ովքեր հայրենիք մեկնելու ճանապարհին հայտնվել էին անելանելի իրավիճակում՝ ստիպված լինելով գտնվել օդանավակայանի սպասասրահներում և ժամանակավոր կացարաններում։

Նախ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Ռուսաստանի մեր հայրենակիցներին, բարերարներին, ովքեր աջակցեցին դեպի Հայաստան չվերթերի անվճար կազմակերպմանը, այնպես էլ հասարակական կազմակերպություններին և առանձին անհատներին, ովքեր օրուգիշեր մեզ հետ միասին գտնվեցին քաղաքացիների կողքին։

Այս ամիս կազմակերպվեց 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։

Այդուհանդերձ, ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված և ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին՝ դրսևորելով համբերություն, քաղաքացիական տոկունություն և հավասարակշռվածություն։

Ցավոք, պետք է արձանագրել նաև այն, որ մի շարք մեր հայրենակիցներ, անտեսելով ստեղծված բարդ իրավիճակը, փորձում են իրենց հուզող խնդիրները ներկայացնել որպես առաջին օգնության հրատապ ազդանշան, իսկ կացության խնդիր ունենալու հանգամանքը՝ դարձնել Հայաստան մեկնելու վերջնագիր ու ճնշման մեթոդ։

Վստահեցնում եմ, որ ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։

Հարգելի հայրենակիցներ,

Թախանձագին խնդրում եմ՝ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական։

Ամենայն պատասխանատվությամբ կրկին հավաստիացնում եմ, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի Դաշնության տարածքում»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն