Երկու անգամ գնացել եմ Արման Սարգսյանի հետ հանդիպման, բայց նա չներկայացավ. ոստիկանության նախկին ավագ լեյտենանտը՝ Քոչարյանի գրառումը լայքելու պատճառով իրեն կադրերի ռեզերվ ուղարկելու մասին

Երկու անգամ գնացել եմ Արման Սարգսյանի հետ հանդիպման, բայց նա չներկայացավ. ոստիկանության նախկին ավագ լեյտենանտը՝ Քոչարյանի գրառումը լայքելու պատճառով իրեն կադրերի ռեզերվ ուղարկելու մասին

Հասարակական Ipress 2020-08-15 19:55:00 333
pt_02aP1.jpg

ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» ֆեյսբուքյան գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին ուղարկել են հարկադիր պարապուրդի։ Այս մասին Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

ArmDaily.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը նշեց, որ իրեն կադրերի ռեզերվ են ուղարկել փետրվարի 15ին` ծննդյան օրը.«Ինձ դրա մասին տեղեկացրել են փետրվարի 17-ին, պատճառը նշել են ծառայողական անհրաժեշտությամբ, սակայն ծառայողական անհրաժեշտությունն իր մեջ ներառում է 3 կետ, որոնց հիման վրա կարելի է ոստիկանին ուղարկել կադրերի ռեզերվ,այդ կետերից ոչ մեկը առընչություն չունի ինձ հետ»:

Հարցին՝ որոնք ենք այդ կետերը, Սարգսյանը նշեց, որ այս պահին կոնկրետ չի հիշում.«Եթե ոստիկանը 2 անգամ ընդհանրապես չի ներկայացել ծառայության, եթե ոստիկանը թմրամոլ է դարձել, եթե ոստիկանը ունի ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր։ Միջին խմբի ոստիկանների այլ պատճառով արգելվում է կադրերի ռեզերվ ուղարկելը, առավել ևս լայք դնելու համար»: Սարգսյանի խոսքով՝ համակարգում իրեն այլ աշխատանք են առաջարկել.«Ինձ կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո ես սպասեցի մոտ 4 ամիս,գրեցի զեկուցագիր ինձ կանչեցին և առաջարկեցին Կապանում թաղային, ինչից, իհարկե, հրաժարվեցի և զեկուցագրում հիմնավոր նշեցի հրաժարվելուս պատճառը»:

Ճշտող հարցին՝ ինքն ինչպե՞ս է հասկացել, որ իրեն ուղարկում են կադրերի ռեզերվ հենց Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար, Սարգսյանը պատասխանեց.«Չորս անգամ զրուցել ենք պետի հետ այդ մասին, պետը Արսեն Մելքոնյանն էր, ըստ իր խոսքերի,իրեն վարչությունից կանչում և ասում էին,որ Հայկը լայք է դրել»:

Սարգսյանը հավելեց, որ երկու անգամ գնացել է նախկին ոստիկանապետի հետ հանդիպման.«Արման Սարգսյանը չներկայացավ, ինչից հետո կորոնավիրուսի և արտակարգ դրության հետ կապված ոստիկանանությունը հանդիպումներ չի կազմակերպում ոստիկանապետի հետ մինչև օրս»:

Մանրամասները՝ ArmDaily.am-ում 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը