Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում մայիսի 18-ից հետո կունենանք վարակի նոր մեծ ալիք․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան

Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում մայիսի 18-ից հետո կունենանք վարակի նոր մեծ ալիք․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան

Հասարակական Ipress 2020-05-16 20:08:00 4155
cca_jCm6m.jpg

Դիմակների գնային քաղաքականությունից պետք է սկսենք սահմանափակումների վերացումը, եթե դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը։



«Եթե սահմանափակումները վերացում ենք, ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ դեղատներում ինչ գներով են վաճառվում դիմակները։ Պետք է հսկողության տակ պահենք դեղատներում գները։ Եթե դիմակն արժենա ոչ թե 200, այլ 20 դրամ, կարծում եմ, օրը 5 դիմակ կարող ենք փոխել։ Իսկ այս վիճակում, երբ 200-250 դրամի սանդղակում են դիմակների գները, բնական է, որոշ մարդիկ չեն կարող գնել։ Դեռ մինչև 18-ը մենք 3 օր ունենք, պետք է սկսենք այս հարցից»,- ասաց Հասմիկ Ղազինյանը։

Վարակաբանի խոսքով՝ նույն դիմակը մի քանի անգամ հանելը և նորից օգտագործելը վտանգավոր է․ «Եթե մենք դիմակը դնում ենք, 3 ժամը մեկ պետք է փոխենք այն։ Անընդհատ նույն դիմակը հանել և դնելը, բնականաբար, ճիշտ չէ, ամեն դիմակի տեղադրումն արդեն դեմքի վարակելիության հավանականություն է»,- ասաց նա։

Հասմիկ Ղազինյանի համոզմամբ՝ եթե Կառավարությունը հայտարարում է, որ դիմակ կրելը պարտադիր է, վերահսկողությունը կրկնակի պարտադիր պետք է լինի․ «Մենք պետք է հսկողության տակ պահենք բոլոր իբր սահմանափակումներ ունեցող կազմակերպությունները։ Այդ կազմակերպություններում միջոցառումների իրականացումը և դիմակների նման պարտադիր պայմանները չկատարելու դեպքում պետք է տույժի ենթարկել գործատուին, որի օբյեկտում չեն պահպանվում այս բոլորը։ Մինչև ամսի 18-ն էլ հանրախանութներում չի պահպանվել ոչ մի կարգ ու կանոն»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կվերաբացվեն նախակրթարանները։ Իսկ մայիսի 25-ից պարտադիր է լինելու ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը։

Հասմիկ Ղազինյանը տրամաբանություն չի տեսնում, որ մայիսի 18-ից սահմանափակումները վերացվում են, բայց դիմակ կրելը պարտադիր է լինելու մայիսի 25-ից․ «Ես այստեղ չեմ կարողանում գտնել ադեկվատ մոտեցում։ Եվ մի բան էլ, մայիսի 18-ից վերացվում են «սահմանափակումները»։ Ես արտակարգ իրավիճակի սահմանափակումները չեմ համարում սահմանափակում, դրանք այդքան էլ խիստ չէին»։

Վարակաբանը կարևորում է ոչ միայն դիմակ կրելը, այլև սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի հիգիենան։ Ըստ նրա՝ իրավիճակի պահանջները՝ սոցիալական հեռավորություն, դիմակի օգտագործում, ձեռքերի հիգիենա, միջոցառումների համապարփակ խումբ է։

«Մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Մտել եմ տարբեր սուպերմարկետներ գնումների, ինձ հետ ժամը 17։00-ին գնում էին կատարում 60-70 տարեկան անձինք, որոնց համար սահմանված էր 10-12-ը, բնականաբար չպաշտպանված։ Սոցիալական տարածության առումով էլ, տեսեք, ես այսօր տաքսիով անցնելիս նկատեցի, որ բանկի դիմաց կանգնած է 100 մարդ, ընդամենը 3 հոգի ունեին դիմակ։ Մենք լուրջ խնդիր ունենք իրազեկվածության առումով, ժողովրդի այն անհավատ մասի հետ։ Ժողովուրդ, եթե դուք սահմանափակումներին դեմ եք, Կառավարությունը ընդառաջ է գնում, բայց մի պայմանով, որ դուք էլ ընդառաջ պետք է գնաք իրավիճակի պահանջներին, որոնք շատ չեն։ Իսկ կառավարությունն էլ պետք է վերահսկողություն սահմանի ամենուրեք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորությունը, որտեղ հնարավոր է, պետք է փորձել պահպանել։ Օրինակ՝ տրանսպորտում քանի որ հնարավոր չէ դա, գոնե դիմակ կրելը և ձեռքերի հիգիեանան պետք է պահպանվեն։

«Ես իսկապես կողմ եմ, որ մարդիկ գնան աշխատանքի, հայթայթեն իրենց օրվա հացը, բայց մարդկանցից էլ պահանջում ենք նվազագույնը պահպանել պահանջները, պահպանել իր, մեկը մյուսի, ընտանիքի, ժողովրդի առողջությունը։ Այնպես չլինի, որ որոշ թերհավատների և տգետների պատճառով ինֆեկցիան ավելի լայն տարածում ստանա, որից ես շատ եմ վախենում։ Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում ամսի 18-ից հետո կստանանք մի նոր մեծ ալիք»,- նշեց Հասմիկ Ղազինյանը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն