17-ամյա գյումրեցի ավիամոդելավորողի ստեղծած ինքնաթիռը փորձարկվել է որպես հետախուզական թռչող անօդաչու սարք. ՖՈՏՈ

17-ամյա գյումրեցի ավիամոդելավորողի ստեղծած ինքնաթիռը փորձարկվել է որպես հետախուզական թռչող անօդաչու սարք. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2021-03-09 22:27:00 8868
mhh_3L8UG.jpg

iPress.am-Շիրակի մարզում  ինժեներական նորարարության իրենց մտահղացումները փորձարկելու հարթակ է տրամադրված  պատանի ավիամոդելավորողներին։

Ներուժն այստեղ կիրառվում է անօդաչու թռչող սարքերի նախագծումների, փորձարկումների համար։ Տարբեր տարիքային խմբերի դպրոցականներ դասերից հետո ամեն օր գալիս են  ավիամոդելային խմբակ: Այստեղ բոլորի ձգտումն ինքնաթիռ կամ  անօդաչու թռչող սարքեր ստեղծելն է:

17 տարեկան  Աղասի Թորոսյանն այս խմբակում է սովորել, հիմա արդեն  շրջանավարտ է ու ստացել է օդային հետախույզի առաջին կարգի վկայական: Ծրագրավորել է ուսումնական նշանակության մի քանի թռչող սարքեր, որոնց  փորձարկումն  իրական պայմաններում  եղել է արդյունավետ։ Ծրագրավորման ու նախագծման իր կարողությունները զարգացնելու համար պատանին որոշել է մասնագիտանալ ռազմական ավիացիայի ոլորտում։

Ստացված ու արդեն փորձարկված մոդելը 17 տարեկան պատանին պայմանականորեն անվանել է Սու-27: Իր ստեղծած ստվարաթղթե  թռչող սարքը հայտնի կործանիչներին արտաքին տեսքով նմանություններ ունի:

«Շարժվող մասերը  հիմնականում թևերի հատվածում են գտնվում, կարող են շարժվել աջ-ձախ, վերև ու ներքև։ Ունի էլեկտրական շարժիչ, որն էլ համարվում է ինքնաթիռի հիմնական մասն ու կապ է ապահովում հեռակառավարվող վահանակի հետ»,- Shantnews.am-ի հետ զրույցում պատմել է Աղասի Թորոսյանը։

Ստեղծարար գաղափարներ ունեցող պատանին գիտի, որ անգամ մեկ սանտիմետր սխալը կարող է օդում  ճակատագրական լինել սարքի թռիչքի համար: Իր ստեղծած ուսումնական մոդելների թերությունները գտնելու համար դրանք փորձարկում է վիրտուալ պայմաններում: Աղասիի նպատակն է՝ ստեղծել թռչող սարքի այնպիսի մի մոդել, որը կկիրառվի Զինված ուժերում: Գաղափարներն արդեն ներկայացրել է՝ ուզում է  ստեղծել հետախուզական անօդաչու թռչող սարք:

«Ուզում եմ պատրաստել հետախուզական թռչող սարք, իմ պատրաստած մոդելն էլ կարելի է վերածել հետախուզականի, տեղադրել տեսախցիկ  և ուղարկել  տեղազննության։ Դա, իմ կարծիքով՝ ավելի հետաքրքիր է։ Հետախուզական անօդաչուները շատ կարևոր են, պետք է գիտենանք՝ ում ենք հետախուզում, դիտում, որ մյուս մասնագետներն էլ հետո իրենց գործն անեն»,- նշում է  Աղասին։

Ավիացիայի հանդեպ հետաքրքրությունները նոր չեն սկսվել։ Նախ՝ մանկական տարիքում խաղալիք ինքնաթիռներն էին փորձարկումների առարկա, ու դա գալիս է, այսպես ասած, ընտանեկան մասնագիտությունից։ Աղասիի հայրը՝ Գագիկ Թորոսյանը, 26 տարի ծառայել է Զինված ուժերի ավիացիոն գնդում: Որդու մասնագիտական հաջողություններով  հպարտանալու առիթներ շատ է ունեցել։

«Տղայիս միշտ հետաքրքրում էին ինքնաթիռները։ Դեռ փոքր տարիքից իր խաղալիքները քանդում էր՝ տեսնելու համար, թե ինչ մասերից է պատրաստված։ Ինքը տիրապետում է ռադիոտեխնիկային, իմ ճանապարհն է ընտրել, ինձ հետ հավասար հեռուստացույց ու ձայնարկիչներ է նորոգում»,- պատմում է Աղասիի հայրը։

Արդեն  զորակոչային տարիքի է Աղասին, զինվորականի ճանապարհն է ընտրել, որոշել է ընդունվել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան, բայց օդաչու դառնալ չի ուզում։ Միակ ու առաջնային գործն իր համարում է  ճշգրիտ աշխատող  թռչող համակարգեր ստեղծելը։

Աղբյուրը՝ Shantnews.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը