16-ամյա Հրաչն իր ուսերին է առել տան հոգսը. հայրը զոհվել է, եղբայրն` անհետ կորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16-ամյա Հրաչն իր ուսերին է առել տան հոգսը. հայրը զոհվել է, եղբայրն` անհետ կորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-03-17 22:48:00 1455
bfil_W7QLM.jpg

 iPress.am- Պատերազմից հետո Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 16-ամյա Հրաչն իր ուսերին է առել ընտանիքի հոգսը։ Տան մեծերը՝ հայրն ու ավագ եղբայրը չկան։ Հոր՝ Խաչիկ Բադալյանի դին անցած ամիս են հողին հանձնել, 19-ամյա եղբայրն անհետ կորած է։ Հրաչը կիսատ է թողել երկու տարվա ուսումը ռազմական կրթահամալիրում ու վերադարձել գյուղ՝ մոր, 7 տարեկան քրոջ ու 10 տարեկան եղբոր մոտ։

«Ես հիմա էլ կարամ ուսումս շարունակեմ, բայց չեմ ուզում մամայիս մենակ թողնեմ: Ով չի տեսել՝ չի կարա զգա էդ ցավը: Ես էնքան չեմ կարա անեմ, ինչքան իմ ախպերն ու հերն են արել»,- «Ազատության» հետ զրույցում անկեղծանում է 16-ամյա պատանին:

«Իրանք դրսի պատն էին, էդ պատը, որ քանդվեց տունը ո՞նց կարա տուն դառնա: Պետք ա դրսի պատը միշտ ամուր լինի, իսկ էդ պատը հիմա քանդվել ա»,- դառնությամբ ասում է նա:

Ընտանիքը 90-ականներից հետո Քելբաջարում էր բնակություն հաստատել, 2018-ին վերադարձել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, ավտոտնակը կացարան են դարձրել, այստեղից-այնտեղից հայթայթած շինանյութով կողքին մի սենյակ ավելացրել, պատուհաններն ապակու փոխարեն պոլիէթիլենով փակել, հողե հատակը՝ կտորով ծածկել.

«Ես էլ չեմ պատկերացնում ոնց պետք է անեմ: Ճիշտ է` մերս, իմ մեծերը, հոքիրներս ասում են, որ դու ուժեղ ես, կարող ես, բայց մենակ էտի գիտեմ, որ դատարկ խոսքեր են, էնքան որ ոգևորելու համար են»,- ասում է Հրաչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը