15-ամյա Գոռը վիրավnրում ստացել էր դպրոցի բակում

15-ամյա Գոռը վիրավnրում ստացել էր դպրոցի բակում

Հասարակական Ipress 2024-02-16 10:44:00 408
gor-garakyan_Xzrpf.jpg

«Դեպքը տեղի է ունեցել պատերազմից մոտ մեկ ժամ հետո, երբ անդադար հրթիռակոծվում էր գյուղը: Բոլորս հավաքվել էինք դպրոցի ապաստարանում, համարյա ամբողջ գյուղն այնտեղ էր։ Հնարավոր չէր գյուղից դուրս գալ, որովհետև կրակում էին ինչով ասես»,- MediaHub-ին պատմում է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի 15-ամյա բնակիչ Գոռ Գարաքյանը։ 

Սեպտեմբերի 19-ին իր համագյուղացիների հետ նա դպրոցի բակում էր, երբ ադրբեջանական կողմը թիրախավորված հարվածով կրակել է դպրոցի ուղղությամբ։ Տեղում 4 հոգի վիրավորում է ստացել, այդ թվում և Գոռ Գարաքյանը։

«Հրթիռակոծությունից հետո արյուն էր հոսում, 4 բեկոր մարմնիս մեջ էր։ Բոլոր վիրավորներին իջեցրել են ապաստարան և տեղում առաջին օգնություն ցուցաբերել։ Քանի որ գյուղն արդեն պաշարված էր, ուստի Ստեփանակերտ գնալն անհնարին էր դարձել։ Բոլոր վիրավորներն ու ընդհանրապես ամբողջ բնակչությունը օգնության կարիք ուներ»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Երեկոյան, երբ համայնքի ղեկավարը կազմակերպում է Շոշի տարհանման գործընթացը, առաջինն օգնում են վիրավորում ստացած 4 խաղաղ բնակչին։ Գոռն ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում իրենց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, այնուհետև Հայաստան տեղահանվելուց հետո, այստեղ ստուգվել է։ 

«Կարևորը մարմնիս մեջ բեկոր չկա, մնացածը ժամանակի հարց է»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրին Արցախի դեմ սկսված ռազմական ագրեսիայի ժամանակ, նույն օրը ուշ երեկոյան Շոշն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Բնակիչները տարհանվել են հանկարծակի, երբ ադրբեջանական զորքն արդեն հասել էր գյուղի արվարձաններ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը