Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակչուհի Աստղիկ Վարդանյանը ծնվել է 1913թվականին, նա 111 տարեկան է ։
նա ունեցել է 3 տղա և աղջիկ, ովքեր մահացել են։Աստղիկ տատն ունի 70 թոռներ, ծոռներ, նրա թոռն ունի ծոռ։ Աստղիկ Վարդանյանն երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է որպես պահեստապետ։ 40 տարի առաջ՝ 1984թվականին մահացել է Աստղիկ Վարդանյանի ամուսինը։
Ա․ Վարդանյանն իր տարիքի համեմատ առողջական լավ վիճակում, է ինքնուրույն շարժվում, գործում է, օգտվում է բջջային հեռախոսից, որը միշտ նրա գրպանում է ։
Աստղիկ Վարդանյանի թոռ, Մոսկվայում աշխատող Արթուր Վարդանյանին հարցրի, թե ո՞րն է տատի երկարակեցության գաղտնիքը, նա ասաց, որ տատի տոհմը երկարակյաց է և հավելեց, որ Աստղիկ տատի հետ բնակվում , նրան հոգատարությամբ շրջապատում է իր հարսը՝ տիկին Հայկուշը, ով ջահել տարիքում կորցրել է ամուսնուն։