11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա

11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա

Հասարակական Ipress 2020-11-28 19:45:00 17037
bfr_WYats.jpg

Այսօր 2020թ-ի Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ռաֆիկ Սիմոնյանի ծննդյան օրն է։

Ռաֆիկը այսօր կդառնար 26 տարեկան։ Պատերազմի երկրորդ օրը նա կամավոր գնացել է կռվի դաշտ։ Ռաֆիկը բնակվում էր Մասիսում, կարատեի Հայաստանի չեմպիոն էր։

«Սկզբում եղել է Սիսիանի շրջանում, ապա տարել են Ջաբրայիլ, հետո էլ Մարտունի։ Հենց Մարտունիում էլ, ցավոք, հերոսաբար զոհվել է»,-այս մասին ArmLur.am—ի հետ զրույցում պատմեց Ռաֆիկի եղբայրը՝ Վահե Սիմոնյանը։ Հերոս Ռաֆիկը 41 օր անդադար կռվել է առանց տրտնջալու՝ անսալով մի քիչ հանգստանալու բոլոր հորդորները։

«Գնալուց առաջ ասել է, որ պարտավոր ենք գնանք, պիտի մեր հայրենիքը պահենք։ Շատ լավ տրամադրությամբ գնացել է, 5 շաբաթից ավել չիջավ պոստերից։ Ցավոք, 42-րդ օրը զոհվեց»,-ասաց եղբայրը։

Ռաֆիկը զոհվել է նոյեմբերի 7-ին, 11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա, 3-ը զոհվել են, մնացածը՝ վնասվածքներ ստացել։

Եղբայրը նաև պատմեց, որ Ռաֆիկի հետ տանեցիները վերջին անգամ խոսել են նրա զոհվելուց 1 ժամ առաջ։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը