102-րդ բազան և ռուսական սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի

102-րդ բազան և ռուսական սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի

Քաղաքական Ipress 2021-06-06 21:04:00 1269
bdo_9-Hu9.jpg

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, Չեչնիայի պատերազմների վետերան և Մուրադովի գործընկեր Նիկոլայ Նիկոլաևիչ Մարտինյուկը նշանակվելու է Արցախում ռուս խաղաղապահների շտաբի պետ: 

Hraparak.am –ի տեղեկություններով՝ վաղը նրան պաշտոնապես ներկայացնելու են, իսկ այսօր 102-րդ բազան և Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերն անցել են մարտական պատրաստականության վիճակի: Նման ռոտացիայով Ռուսաստանը ցուցադրում է իր պատրաստականությունը ուժային սցենարի՝ եթե Ադրբեջանը իր ստորաբաժանումները չհանի Հայաստանի տարածքից: Վաղը, 102-րդ հենակետի հրամանատարի ներկայացումից հետո Մուրադովը ժամանելու է Երեւան՝ Պաշտպանության նախարարությունում մասնակցելու խորհրդակցության, որի ժամանակ քննարկվելու է սահմանին տիրող իրավիճակ:

Աղբյուրի աղբյուրների փոխանցմամբ, այս փոփոխությունները պայմանավորված են վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներով` մասնավորապես Մուրադովի մասին բացասական նյութերով և նրա ուսադիրները պոկելու կոչերով: Ասում են՝ Հարավային օկրուգի հրամանատարի տեղակալի մասին նման նյութերը լցրել են Ռուսաստանի համբերության վերջին կաթիլը:

Միաժամանակ՝ Հայաստանում լրիվ այլ տրամադրություններ են, գերիների հարազատները ՌԴ դեսպանատան դեմ ակցիաներ են անում՝ խնդրելով ռազամավարական դաշնակցի միջամտությունը ու կարևորելով նրա դերը, նախընտրական փուլում քաղաքական հայտ ներկայացրած կուսակցությունները, իրար հերթ չտալով, ուզում են բոլորին իրենց ռուսամետ լինելու մեջ համոզել, մի խոսքով՝ ջանք չեն խնայում Ռուսաստանին ընկեր և բարեկամ լինելու գործում: Սա, իհարկե, տեսնում են նաև ռուս խաղաղապահները և մասնավորապես՝ գեներալ Մուրադովը, ով ինչքան էլ որ չեզոք չլինի, հայ ժողովրդի շահերն է պաշտպանում և գերիների վերադարձում ամենամեծ դերը կատարում:

 


 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը