100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար

100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար

Մամուլի տեսություն Ipress 2022-07-30 11:27:00 1938
zinvor_leBF9.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:

Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն: Օրինակ՝ փողոցում հանդիպած զինվորական հագուստով շուռնուխցուն ո՞վ, ի՞նչ խղճով պետք է տուգանի, եթե մարդը ապրում է մի գյուղում, որը կիսով չափ զավթված է ադրբեջանցիների կողմից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը