10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր. Ռոմանոս Պետրոսյան

10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր. Ռոմանոս Պետրոսյան

Հասարակական Ipress 2020-08-20 20:03:00 414
vaa_ElldR.jpg

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր

Միջազգային համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում։

Եվ ի ուրախություն մեզ՝ օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը․ որի արդյունքում շուտով Հայաստանին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարևոր սոցիալական տարր․ արդյունքում համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։

Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ և 5.9 մլն` Կառավարության կողմից)»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը