Ֆրանսիայի Վիեն քաղաքում Ուկրաինայի դրոշը հանվել է Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Ֆրանսիայի Վիեն քաղաքում Ուկրաինայի դրոշը հանվել է Ադրբեջանի մասին Զելենսկու խոսքերից հետո

Քաղաքական Ipress 2023-10-06 22:31:00 1026
img8501_Yc50A.jpeg

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Իզեր դեպարտամենտի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը հրամայել է հանել ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքից։ Նա այս կերպ վրդովմունք է հայտնել Վլադիմիր Զելենսկուն՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելու համար։ Այս մասին հայտնում է  Dauphiné liberé-ը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում Բաքվի հումանիտար օգնությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, առկա մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը։

«Դուք չեք կարող վկայակոչել արևմտյան արժեքները, դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին` միաժամանակ կիսելով ռեժիմի տեսլականը Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էթնիկ զտումների նախաձեռնողի հետ։ Ադրբեջանական բռնապետին աջակցության այս ձևն անընդունելի է։  Դրոշի հեռացումը  ոչ մի կերպ չի ազդում  աջակցության վրա, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին», – մեջբերում է հրատարակությունը քաղաքապետի խոսքերը։

Ըստ Կովաչի՝ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես էներգետիկ ոլորտում, մինչդեռ Ադրբեջանը «գազը վաճառում է մեկուկես անգամ թանկ գնով՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը