ՖՈՏՈ. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ. նոր մանրամասներ

ՖՈՏՈ. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ. նոր մանրամասներ

Հասարակական Ipress 2020-07-28 20:31:00 1029
biii_81UTc.jpg

Աշոտը ուժեղ տղա էր։ Դժվար մանկությունն ու խաղալիքների բացակայությունը նրան չէին կոտրել, կյանքի դժվարությունները բազմաթիվ անգամ էր հաղթահարել ու պատասխան հարված հասցրել, անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, բայց հուլիսի 27-ին զոհվեց դիպուկահարի կրակոցից։

 Sputnik Արմենիան զրուցել է նրա ուսուցիչների ու համադասարանցիների հետ։

 

Погибший военнослужащий Ашот Микаелян

29-ամյա Աշոտը Վանաձորից էր։ Սովորել է Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում։ Նրան դասավանդած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լյովա Հովհաննիսյանը չի ուզում հավատալ լսածին։ Ախր Աշոտին գնդակ չէր կպնի. այնքան ճարպիկ էր։

«Աշոտին ճանաչել եմ, երբ 4-րդ դասարանում էր սովորում։ Աշխույժ ու ճարպիկ երեխա էր դպրոցում։ Վարժություն էի հանձնարարում, որ չորեքթաթ պետք է վազեին, ինքը բոլորից արագ էր վազում, շատերը սովորական վազքով հետևից չէին հասնում։ Չեմ ուզում հավատալ... Դեռ դպրոցում էր ասում, որ ինքը զինվորական է դառնալու։ Նոր էլ Աշոտի դասընկերներն ինձ մի դեպք հիշեցրին։ Դասի ժամանակ մի օր հարցրի` ինչ եք ուզում դառնալ, ով է ձեր հերոսը։ Հերթը հասավ Աշոտին, ասեց` ընկեր Հովհաննիսյան, իմ հերոսը Վարդան Մամիկոնյանն է, ես էլ ուզում եմ օդաչու դառնալ, բայց անպայման պետք է գեներալի կոչում ստանամ»,–հուզմունքը զսպելով` պատմեց ուսուցիչը։

Աշոտի հետ սիրտ սրտի 2 տարի առաջ էին զրուցել, երբ նրա գլխավորությամբ դասընկերները հավաքվել էին դպրոցն ավարտելու 10-ամյակը նշելու։

Հովհաննիսյանը Աշոտի դասարանին շատ է սիրում, ասում է` 12 տարի է, ինչ դպրոցն ավարտել են, բայց ուսուցիչներին չեն մոռանում, դրա համար էլ ցավը շատ մեծ է։

Նրա դասղեկ Անահիտ Պետրոսյանն էլ վստահեցնում է` Աշոտը ամենահամարձակներից մեկն էր դպրոցում, իսկ տանը` ծնողների թևն ու թիկունքը։

«Շատ ազնիվ, ընկերասեր ու անչափ աշխատասեր տղա էր։ Փոքրիկ հողամաս ունեին, կով էին պահում։ Շատ անգամ ինքն էր կերակրում, գոմը մաքրում, իսկ դասընկերներից հեչ չէր քաշվում, եթե վրայից հանկարծ հոտ առնեին։ Շատ հաստատակամ, դուխով բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր Աշոտս»,–պատմում է դասղեկը։

Նրա խոսքով` Աշոտը երազում էր զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

«Մինչև հիմա աչքիս առաջ է Աշոտի պարը «Վերջին զանգի» միջոցառման ժամանակ։ 2008 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, Ամանորին մեր տուն էր եկել , շնորհավորեց, նշեցինք, վերջում էլ իր լուսանկարը տվեց, ասեց` ընկեր Պետրոսյան, նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին։ Էնքան էի հուզվել, մի տեսակ սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի»,–ասաց դասղեկը։

Աշոտի դասընկերներն անսահման հուզված են։ Երկու օր է` զանգում են իրար ու հիշում Աշոտի հետ կապված պատմությունները։

Համադասարանցիներից մեկը` մասնագիտությամբ բժիշկ Հմայակը, հիշելու շատ բան ունի. իրար հետ են մեծացել։

Ասում է` հեշտ մանկություն չտեսավ Աշոտը, կենցաղային պայմաններն այնքան էլ լավը չէին, բայց դրանից չէր նեղսրտում, անսահման բարի էր, թույլի կողքին կանգնող։ Աշոտն իր կյանքի հստակ կանոններն ուներ ու երբեք չէր հրաժարվում իր սկզբունքներից։

«Դպրոցում բավականին չարաճճի էր, որ մի օր դասի չէր գալիս, գիտեինք` մի վնասվածք ստացել է։ Հիշում եմ` ամբողջ դասարանով պետք է նկարվեինք, ինքն իր սարքած խաղալիք ավտոմատը ոչ մեկին չտվեց, այդպես էլ նկարվեց։ Դե, Աշոտի ձեռքից ով կարող էր ավտոմատ վերցնել»,–վերհիշեց դասընկերը։

Ձեռքից շատ բան էր գալիս, դեռ փոքր ժամանակ իր ու ընկերների համար խաղալիքներ էր պատրաստում, ու նրա պատրաստած ինքնաթիռները թռչում էին, մոտորանավակները` ջրի վրա ընթանում։

«Մի դեպք եմ հիշում, 7-8-դասարան էինք, երիտասարդ ուսուցչուհի ունեինք, բոլորս սիրահարված էինք, Աշոտն էլ։ Մի օր նկատեցի, թե ինչպես է իր ձեռքերը թաքցնում ուսուցչուհուց, ամաչում էր։ Ուսուցչուհին նկատեց, սկսեց հարցեր տալ, ու ամբողջ դասարանն իմացավ, որ դժվար կյանքով է ապրում Աշոտը։ Ուսուցչուհին ժպիտով նայեց ու ասեց, որ ծնողին օգնելու համար ամաչել պետք չէ, ընդհակառակը պետք է հպարտանալ ու չթաքցնել ձեռքերը։ Աշոտը տանը շատ էր տղամարդու գործեր անում, ձեռքերը միշտ կոշտուկների մեջ էին։ Ինքն ու եղբայրը իրենց հայրիկին օգնում էին ամեն հարցում, անգամ մեծ բեռնատար մեքենայի (հայրը բեռնափոխադրող էր ) շարժիչն էին կարողանում քանդել ու վերանորոգել»,–պատմեց Հմայակը։

Դասընկերոջ խոսքով` Ապրիլյան պատերազմից հետո Աշոտը շատ էր փոխվել , ասես միանգամից մեծացել էր։

«Դե շատ մահեր էր տեսել։ Բժիշկ եմ, ես էլ եմ մահեր տեսնում, բայց իր տեսածներն իմ տեսած մահերից չեն»,–հոգոց հանելով ասաց Հմայակը։

Աշոտը դասարանի աղջիկների թիվ մեկ պաշտպանն էր։ Դասընկերուհի Սերինեն այդպես է ընկերոջը հիշում։ Բացի այդ, շատ ընկերասեր էր, հումոր ուներ` աշխարհը չուներ։

«Հիշում եմ` ինձ ու մի քանի դասընկերուհիներիս բարձրդասարանցիները նեղացրել էին, Աշոտն առանց վախենալու սկսեց մեզ պաշտպանել, կռիվ արեց, էդ տարիքում շատերն էին վախենում իրենցից մեծերի հետ կռվել, բայց Աշոտը դա արեց, որովհետև ատում էր անարդարությունը»,–վերհիշեց դասընկերուհին։

Սերինեն Աշոտին վերջին անգամ 2 տարի առաջ է տեսել, հավաքույթի ժամանակ։ Շատ էր փոխվել, լրջացել ։

Աշոտի եղբայրը` Ոսկանը, ևս հայրենիքի պաշտպաններից է։ Տղաների հայրը տարիներ առաջ դժբախտ պատահարից է մահացել։ Հոր մահից հետո Աշոտի մայրը որոշել է տունը վաճառել, բայց չի ստացվել։ Տունը շատ հին էր, բայց եղբայրներով կարողացել են վերանորոգել։

Աշոտն այս տարվա սկզբին էր ամուսնացել։ Կնոջը` Սյուզիին, երկար էր փնտրել, ասում էր` իր կյանքի ամենալուսավոր կետն է։ Սպասում էին առաջնեկին...

Погибший военнослужащий Ашот Микаелян

 


 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն