Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. Դարձել են սովորական նաժիշտ. Էդգար Ղազարյան

Video. Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. Դարձել են սովորական նաժիշտ. Էդգար Ղազարյան

Քաղաքական Ipress 2022-05-28 13:13:00 2232
edgar-gazaryan_15jOG.jpg

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» նախաձեռնության աջակից Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Շվեյցարիայում ունեցած հանդիպումների մեկի լուսանկար ու գրառում արել: Նա, մասնավորապես, նշել է.

«Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանն ուղեկցում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամի հանդիսացող պաշտոնյաներից մեկի կոռուպցիոներ կնոջը` աշխարհում ամենանշանավոր բանկերով հայտնի երկրում, Շվեյցարիայում բնակվող, սակայն Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունեցող հայազգի գործարարի հետ ճաշկերույթի ժամանակ։

Եթե դա չի արվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հետագայում վկայի կարգավիճակով հարցաքննվելու նպատակով, ուրեմն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր դեսպաններին վերածել է իր թալանչի կնոջ սպասավորների։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով, ինչ ֆինանսավորմամբ և ինչ հիմնավորմամբ է Աննա Հակոբյանը հայտնվել Շվեյցարիայում։

Աննա Հակոբյանը մի ձախողված պաշտոնյայի կին լինելուց բացի նաև կոռուպցիոն օջախ հանդիսացող ոչ պետական հիմնադրամի նախագահ է և մասնավոր լրատվամիջոցներից մեկի ղեկավար։ Հարց է առաջանում, որ եթե մի օր էլ մասնավոր այցով Շվեյցարիա մեկնի նախարարներից կամ մարզպետներից մեկի կինը, կամ հայկական մեկ այլ թերթի կամ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ապա ռեստորաններում նրան նույնպես պետք է ուղեկցի Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, թե ոչ։

Հ.Գ.1. ժամանակին սրանք դիվանագետ էին և փորձում էին առաջ մղել Հայաստանի շահերը, հիմա դարձել են սովորական նաժիշտ։

Հ.Գ.2. Սրանից առաջ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Շառլ Ազնավուրն էր, որի հետ լուսանկարվելն Աննա Հակոբյանի համար կյանքի մեծ իրադարձություն կլիներ։

Հ.Գ.3. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս հանցավոր իշխանություններին ծառայած բոլոր դեսպաններն իշխանափոխությունից հետո պետք է հետ կանչել և վռնդել դիվանագիտական համակարգից ընդհանրապես` իբրև թշնամու սպասավորներ»։ ]

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն