Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Եղանակը ՀՀ-ում

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Եղանակը ՀՀ-ում

Հասարակական Ipress 2024-03-18 23:22:00 7344
Հետևեք մեզ՝ Telegram-ում
exanaky-kcrti_5w1kn.jpg

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում`

Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։

Поделиться
Класс
Send