Օգնենք Անուշին՝ բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ SCAD համալսարանում

Օգնենք Անուշին՝ բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ SCAD համալսարանում

Հասարակական Ipress 2024-11-09 21:45:00 1659
img7024_k9qCm.jpeg

Օգնենք Անուշին՝ բարձրագույն կրթություն ստանալ ԱՄՆ SCAD համալսարանում:

Ողջո՜ւյն իմ սիրելի բարեկամ։

Ես Անուշ Հակոբյանն եմ ՝ երիտասարդ ստեղծագործող Հայաստանից։ Ընդունվել եմ ԱՄՆ Georgia նահանգում գտնվող՝ ճարտարապետության, արվեստի և դիզայնի լավագույն համալսարան ՝ Savannah College of Art and Design (SCAD), սակայն այս կրթական և մասնագիտական երազանքին հասնելու համար ինձ անհրաժեշտ է ձեր օգնությունը :

Ես անընդհատ ձգտում եմ սովորել և զարգանալ՝ իմ երկրին ու համայնքին հնարավորինս աջակցելու համար։ Հետաքրքրասիրությունն ու մոտիվացիան միշտ ուղեկցել են ինձ իմ կրթական ճանապարհին՝ հարստացնելով իմ կարողությունները ստեղծագործական ոլորտում։

Հաջորդիվ ցանկանում եմ կիսվել իմ պատմությամբ, որի միջոցով պատկերացում կկազմեք իմ կրթական ուղու և այն մասին, թե ինչու կարող եք աջակցել ինձ։

Իմ համալսարանը

Սեպտեմբերին ես ընդունվեցի Savannah College of Art and Design (SCAD), որը ԱՄՆ լավագույն համալսարանն է, մասնագիտացած արվեստի, դիզայնի և ճարտարապետության ոլորտներում: Այն գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում ։ SCAD-ը ճանաչված է իր բարձրորակ ուսուցմամբ, փորձառու դասախոսներով և ստեղծագործական միջավայրով, որը խթանում է ուսանողների գաղափարների զարգացումը և մասնագիտական աճը: Համալսարանը ունի միջազգային մասնաճյուղեր և համագործակցություններ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերել գլոբալ փորձառություն:

  • Այս հղումով կարող եք ուսումնասիրել համալսարանի կողմից ուղարկված ընդունելության և ֆինանսական փաստաթղթերը։

Առաջիկա 4 տարիները պետք է անցկացնեմ ԱՄՆ-ի Georgia նահանգում։ Համալսարանի տարեկան վարձը, ներառյալ կացությունը, կազմում է $65,000։ Համալսարանը ինձ իմ բարձր առաջադիմության ու ձեռքբերումների համար տրամադրել է $18,500 տարեկան կրթաթոշակ։ Սակայն մնացած $46,500գումարը հավաքելու կարիք ունեմ, որպեսզի կարողանամ շարունակել ուսումս SCAD-ում և իրականացնել իմ երազանքները։ ԱՄՆ ուսանողական վիզա ստանալու համար պետք է համալսարանին տրամադրեմ 46,500 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ապացույց: Թեև շարունակում եմ դիմել տասնյակ կրթաթոշակների, սակայն արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց դրանց բարեհաջող ստանալուն պես կավելացնեմ այս արշավին:

  • Այս հղումով կարող եք ծանոթանալ դրամահավաքի բյուջեին և նվիրաբերություն կատարել:

Իմ ձեռքբերումներն ու համայնքային ներգրավվածությունը

  • «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի շրջանավարտ
  • Դիջիկոդ 2022 պատանեկան ծրագրավորման մրցույթի համակարգչային խաղ անվանակարգի հաղթող
  • Դիջիկոդ 2023 պատանեկան ծրագրավորման մրցույթի STEMանվանակարգի հաղթող
  • Առատաշեն գյուղի դպրոցում << Դասարան՝ բաց երկնքի տակ >>նախագծի իրականացնող և դրամաշնորհի հաղթող

Կամավորություններ

  • Առատաշեն գյուղի զարգացման հիմնադրամ
  • Հայ Միասնության Խաչ ՀԿ

Ինչու՞ հենց Ճարտարապետություն և Դիզայն 

Ճարտարապետությունն ու Դիզայնը ինձ համար ստեղծագործական հնարավորություններ են, որոնք օգնում են փոխել ու բարելավել մեր շրջապատը: Դիզայնը թույլ է տալիս լուծել խնդիրներ և ստեղծել օգտակար ու գրավիչ արտադրանք, իսկ ճարտարապետությունը կենտրոնանում է արդյունավետ, կայուն և հարմարավետ միջավայրեր ձևավորելու վրա: 

Ես ուզում եմ խորացնել իմ գիտելիքներն ու հմտությունները այս ոլորտներում, որպեսզի նորարարական լուծումներով բարելավեմ իմ համայնքի կյանքը: SCAD-ում ուսումը կտրամադրի ինձ այն անհրաժեշտ գործիքները, որոնք կօգնեն իրականացնել իմ գաղափարները:

 

Ինձ կարող եք աջակցել հետևյալ կերպ

1. Դրամական աջակցություն՝ ձեր նվիրատվության արդյունքում կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը SCAD-ում ուսման համար, ինչը թույլ կտա ինձ կենտրոնանալ իմ կրթության վրա և իրականացնել իմ ստեղծագործական գաղափարները:

2. Արշավի տարածում ՝ իմ արշավը տարածելով սոցիալական ցանցերում կամ ձեր շրջապատում, կարող եք օգնել ինձ հասնել ավելի շատ մարդկանց, ովքեր կարող են ցանկանալ աջակցել իմ նպատակներին:

3. Հանդիպումներ և կապի ստեղծում ՝ եթե ունեք ծանոթ մարդիկ կամ կարող եք օգնել ինձ կապ հաստատել մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են կրթության և ստեղծագործական ոլորտներում երիտասարդներին աջակցմամբ, դա մեծ օգնություն կլինի ինձ համար։

Աջակցե՛ք reArmenia հարթակի միջոցով

Ռուսաստանից փոխանցումների համար

Telcell Wallet ` ТЕРТЕРЯН ЛУСИНЕ

ID համար ՝ 22909600

Քարտի համար ՝ 4809480005640601

Ձեր աջակցությունը կօգնի ինձ ձեռք բերել բարձրակարգ կրթություն SCAD համալսարանում, ինչը թույլ կտա ինձ նորարարական գաղափարներ և լուծումներ բերել իմ հայրենիք ՝ Հայաստան։

Սիրով,

Անուշ Հակոբյան

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»