Քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել. նոր մանրամասներ

Քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել. նոր մանրամասներ

Հասարակական Ipress 2020-08-03 19:38:00 1104
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bkt_68tJv.jpg

Երեւանում օգոստոսի 1-ին քրոջը գլխատած 58-ամյա Վահրամ Մեժլումյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, Բերդում դատաբժշկի սանիտար է եղել։ NEWS.am-ը զրուցեց Բերդի նախկին դատական բժիշկ Դավիթ Հարությունյանի հետ, որի սանիտարն է եղել Վահրամ Մեժլումյանը։

«Եղել է իմ սանիտարը։ Նորմալ մարդ է, երկար տարիներ միասին աշխատել ենք։ Ինքը շատ խելացի տղա է։ Վերջին տարիներին հաճախակի սկսեց ալկոհոլ օգտագործել ու ազատեցինք աշխատանքից, որովհետեւ արդեն աշխատանք ձախողում էր։ Իմ դուրս գալուց մոտ 2 տարի առաջ իրեն ազատել էին եւ շփում չենք ունեցել»,- պատմեց նա։

Հարությունյանն ասաց, որ Վահրամ Մեժլումյանը ամուսնացած է եղել ուկրաինուհու հետ, երեխա ունի, սակայն բաժանվել են, կինն էլ երեխայի հետ Հայաստանում չի բնակվում։

«Քրոջ հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Իր քույրն էր իրեն պահում։ Հաճախակի էր այցելում քրոջը, քույրն էլ էր գալիս եղբոր մոտ մնում։ Մենք էլ ենք զարմացել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ»,- ասաց նախկին դատական բժիշկը։

Մեր հարցին՝ արդյոք հոգեկան շեղումներ նկատվե՞լ է Վահրամ Մեժլումյանի մոտ, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես իր մոտ հոգեկան շեղման երեւույթներ չեմ նկատել, նորմալ մարդ էր»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, եւ ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր եւ ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ:

Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշենք, որ գլխատված 1952 թվականի ծնված Մելանյա Մեժլումյանը, որը ապրում էր Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, Վահրամ Մեժլումյանի քույրն էր։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Поделиться
Класс
Send
img8999_m4R4H.jpeg

3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից

img8998_OOoQL.jpeg

Ո՞նց, Արայիկ ջան, Կարինեին ու Մանանին ո՞նց թողեցիր… Տաղանդավոր… հանգչիր խաղաղությամբ… Զառա Արամյան

img8997_SlxFu.jpeg

Գյումրիում ՔՊ-ն պարտվում է, վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, բոլորս զրկվում ենք մանդատից. Աղազարյանը հուշում է

img3186_3yadW.jpeg

17-ամյա երիտասարդը սպանվել է 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու համար

img6679_tmoxK.jpeg

Ռուբլին մեկ օրում թանկացավ

img8990_PIwMN.jpeg

Վարորդը տեղում մահացել է. Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում

img7587_Ggql0.jpeg

Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»

img8988_GRaq_.jpeg

Արագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը

img8983_jCfx9.png

Խոշոր ավտովթար Մասիսում. կան մեծ թվով վիրավորներ

img8980_eJcHD.jpeg

Հայտնի է Արա Դեղտրիկյանի մահվան պատճառը

img8978_yVk9v.jpeg

Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը

img8975_lNzWm.jpeg

Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան