Քույրը 7 օրում տեսել է երեք եղբայրների մահը

Քույրը 7 օրում տեսել է երեք եղբայրների մահը

Հասարակական Ipress 2024-02-08 21:08:00 552
3-exbayrxrhys_49DV9.jpg

Բելլան Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հերթապահում էր, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Պայթյուններից կես ժամ անց առաջին վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց։

«Վիրավորներից մեկին տեսա՝ աջ ոտքը չկար, ձախն էլ՝ բատինկան կար, բայց լավ չէր։ Երակային մուտքի ժամանակ ուզում էի դեմքը տեսնել, շորերը բարձրացել էր դեմքի վրա, մոտեցա, որ շորը իջացնեմ, դեմքը տեսնեմ, իջացրեցի՝ փոքր ախպերս էր։ Գոռացի՝ Սասո՜ւն, Սասո՜ւն․․․»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Բելլան ու նշում, որ իրեն այդ պահին դուրս են հանել, հետո ասել են, թե եղբորը վիրահատում են։ Սկսել է բոլոր վիրահատարաններում փնտրել Սասունին, բայց չի գտել։

«Բաժնի վարիչին ասացի՝ խնդրում եմ ասեք, Սասունը ո՞ղջ է, թե՞՝ոչ։ Քարացած մի պահ կանգնեց ու ասաց՝ ցավում եմ, արդեն ուշ էր․․․Սրտի վերջին զարկերն էին»։

Սասունը 32 տարեկան էր, պայմանագրային զինծառայող։ Վիրավորվել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զորամասերից մեկի տարածքում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Կարճ ժամանակ անց, երբ դեռ Բելլան ուշքի չէր եկել կրտսեր եղբոր զոհվելու փաստից, վիշտը կրկնապատկվում է։

«Քեռուս աղջիկն էլ էր այդ հիվանդանոցում աշխատում, վազելով եկավ՝ Բելլա, Արայիկին էլ են բերել, վիրավոր է։ Արայիկը քեռուս տղան է, Սասունի հետ նույն զորամասում էին ծառայում։ Վազեցի, որ գոնե Արայիկին տեսնեմ։ Տեսա, որ տանում են վիրահատարան, աչքերը բաց են ու գոնե խոսում էր։ Ուրախացել էի, ասում էի՝ Արո, լավ է դու ողջ ես։ Որոշ ժամանակ անց աղջիկներից մեկն ասաց, որ սրտի կանգ է եղել, գնացի վիրահատարան ասացին՝ արդեն լավ է։ Մի քիչ անցավ քեռուս աղջկան էին ման գալիս, հասկացա, որ մի բան եղել է, իջա վիրահատարան, տեսա, որ բժիշկները հերթով դուրս են գալիս Արայիկի մոտից»,-բժիշկները Բելլային ասել են, որ ներքին օրգանների վնասվածք է ունեցել, չեն կարողացել կյանքը փրկել։

Այս ամբողջ ընթացքում Բելլայի ավագ եղբայրը՝ Դավիթը գտնվում էր դիրքերում, շրջափակման մեջ։

«Սեպտեմբերի 16-ին համար մեկով բարձրացրել էին դիրքեր, դրանից հետո տուն չէին թողել գա, ասել էին՝ վիճակը վատ է։ Սեպտեբերի 20-ին հայտնվել են շրջափակման մեջ, Մարտակերտի շրջանում։ Երեք օր Դավիթից ընդհանրապես լուր չկար, երեք օր անց զանգել է ընկերոջն ու ասել ողջ է»,-հետո քորջն է հաջողվել խոսել եղբոր հետ, հեռախոսազրույցի ընթացքում՝ հաշվի առնելով, որ եղբայրը շրջափակման մեջ է ասել է, թե Սասունն ու Արայիկը վիրավորվել են, որ հանկարծ չհաշվարկված քայլեր չանի ու չվտանգի իր կյանքը։

 

«Ասաց՝ հաստա՞տ վիրավորվել են, ասացի՝ հա։ Չէի ուզում, ինքն էլ այնտեղ մտածի, շրջափակման մեջ չմտածված սխալ քայլեր անի ու իր կյանքն էլ վնասի։ Դավիթը ընկերների միջոցով իմացել էր, որ Սասունն ու Արոն չկան»,-սեպտեմբերի 24 -ին Դավիթին արդեն հաջողվել էր դուրս գալ շրջափակումից և գալ տուն, սակայն, մի քանի ժամի տարբերությամբ եղբայրներին արդեն հուղարկավորել էին։

Դավիթը որոշել է եղբայրներին չթողնել Արցախում։ «Ես չեմ կարող իրենց թողնել այստեղ ու դուրս գամ»,-ասել է նա ու որոշել, որ պետք է արտաշիրիմում անի և Սասունին ու Արայիկին տանի Հայաստան։ Դավիթը եղբայրներին տանելու թույլտվություն էր ստացել, երբ Արցախում մեկ այլ դժբախտություն տեղի ունեցավ։

«Ընկերներից մեկը զանգեց, ասաց, որ բենզին են բաժանում։ Դավիթը փորձեց բացատրել, թե որտեղ է, բայց ընկերը չհասկացավ, այնքան սրտացավ էր Դավիթը, ասաց՝ մեղք է, գնամ, ցույց տամ, իրենք էլ դուրս գան։ Մեզ բենզին պետք չէր, մենք ունեինք։  Գնալուց կես ժամ անց զանգեց, ահավոր ձայներ էր լսվում, տղամարդկանց գոռոց, Դավիթն ասաց՝ Բելլա, ինչ-որ բան է պայթել, շունչս կտրվում է, շուտ հասի»,-Դավիթը քրոջը զանգել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պայթյունի տարածքից։ Քույրն անմիջապես մեկնել է այնտեղ։

«Գնացինքն դեպքի վայր, ահավոր տեսարան էր, ահավոր․․․տղամարդիկ մերկ վազում էին, գոռում էին, օգնություն էին խնդրում, շարժվելու տեղ չկար, մարդկանց դեմքերն անճանաչելի էին։ Հարցնում էի՝ Դավիթ անունով տղա կա՞, ահագին փնտրելուց չգտանք։ Հարսիս քույրը զանգեց ասաց՝ հիվանդանոցում է։ Խելագարվածի նման վազում էի վառվածների մոտ, դեմքերն անճանաչելի էին, գոռաց՝ Բելլա, այստեղ եմ։ Հանդիպեցի բժշկին, ասացի՝ Սասունին ու Արայիկին չփրկեցինք, գոնե Դավիթին փրկենք»,-ողբերգության օրը հիշելով պատմում է Բելլան։

«Ասաց, որ ինքը պահեստի վերջում է եղել, հենց պայթյունը եղել է հարվածը իրեն շպրտել է փողի մեջ է գցել։ Ամբողջ ձեռքերը ուռած էր, ահավոր արյուն էր կաթում։ Վառվող արմատուրաներից է բռնել, իրեն հազիվ դուրս հանել»,-քրոջը փոխանցել է եղբայրը։

Բելլան պատմում է, որ րոպե առ րոպե եղբոր վիճակը վատանում էր, մարմինն այտուցվում էր, գույնը՝ փոխքում, աչքերը փակվեցին։ «Ասաց՝ գոնե աչքս բացվի, վերջին անգամ ձեզ տեսնեմ»։

Հաջորդ օրը Դավիթին Հայաստան տեղափոխելու հնարավորություն է եղել, քույրը, սակայն, որպես բույքույր կանխազգացել է, որ եղբոր ապրելու շանսերը քիչ են, մայրը մեծ հույսեր է ունեցել՝ տղային Հայաստանում կփրկեն։ «Սեպտեմբերի 26-ին ուղարկեցինք,  27-ի առավոտյան չդիմացավ»։

Սասունը, Դավիթը և Արայիկն ամուսնացած էին։  Սասունը ութ տարեկան տղա և վեց տարեկան աղջիկ ունի, Դավիթը՝ մեկ ու կես տարեկան տղա, 12 և15 տարեկան աղջիկներ ունի։ «14 տարի սպասում էր, որ տղա պետք է ունենար։ Այնքան շատ էր սիրում տղային, ասում էր՝ կլինի՞ ես այդ օրը տեսնեմ, որ տղայիս ձեռքից բռնում եմ, տանում եմ ման տալու։ Այդպես էլ եղբայրներս չվայելեցին իրենց երեխաներին»։

Արայիկին էլ հինգ անչափահաս երեխա ունի, չորս աղջիկ և մեկ տղա։

Ընտանիքում հիմա 9 հոգի են․ Բելլան, հայրը, մայրը, Բելլայի երեկու երեխաները, Դավիթի կինն ու երեք երեխաները։ Սասունի ընտանիքն ապրում է Բելլայի քրոջ ընտանիքի հետ։ Ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի։ Չնայած Բելլան նշում է, որ այս ցավի մեջ ֆինանսական խնդիրները իրենց աչքին չեն երևում, բայց տան 300 հազար դրամ վարձը ամեն ամիս են պահանջում։

Բելլայի հայրն ու մայրը տարեց են, առողջական խնդիրներ ունեն, չեն կարողանում աշխատել, Դավիթի կինը փոքր տղային է խնամուն։ Ընտանիքում միայն Բելլան է աշխատում, աշխատավարձն ընդամենը 120 հազար դրամ է։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել